Թոշակ տամ, որ ի՞նչ անես. գնա աշխատիր, որ 10.400 դրամ ապահովագրությունդ վճարես
Автор: MediaHubTV
Загружено: 2025-12-12
Просмотров: 14136
Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
Փաշինյանը հայտարարել է, թե 2018 թվականից մինչ օրս Հայաստանում թոշակը բարձրացել է 5 անգամ։
Թոշակառուներին արժանապատիվ կյանք խոստացողն ու նրանց աշխատանքի ուղարկողը նույնպես նույն մարդն է։
Նա վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ 63-ը, 65-ը, 70-ը, 75-ը ի՞նչ տարիք է, որ մարդը չաշխատի։
Իրավապաշտպան Գոհար Մելոյանն ուսումնասիրել է թոշակների և միջին սպառողական զամբյուղի տարբերությունը։ Ինչպե՞ս է 49.567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում։
Այս գումարի մեջ մարդը բացի անհրաժեշտ սննդամթերքից, պետք է ներառի կոմունալի վճարները, տրասնպորտի գումարը և այլն։
Նվազագույն սպառողական զամբյուղ՝
2018 թ = 49.641 դրամ
2024 թ = 75.811 դրամ
Միևնույն ժամանակ՝
Կենսաթոշակների միջին չափը
2018 թ = 43.983 դրամ
2024 թ = 49.567 դրամ
76 հազար դրամի մեջ չեն մտնում կոմունալ վարձերը, դեղորայքի ծախսը։ Ու այս ֆոնին կառավարության ղեկավարն ասում է՝ մենք չենք ասել, որ առողջապահական պարտադիր ապահովագրումը թոշակառուների համար պետք է ձրի լինի։
Ստացվում է՝ իշխանություններն իրենք էլ են գիտակցում, որ իրենց տված փողով թոշակառուն չի կարող և՛ սնվել, և՛ կոմունալների ու դեղերի համար վճարել, հետն էլ ամեն ամիս առողջապահական պարտադիր ապահովագրության գումար տալ, դրա համար էլ նրանց ուղարկում է աշխատելու։
Հիշենք, որ Փաշինյանը պարբերաբար կրկնում է՝ աղքատությունը ձեր գլուխներում է, եթե աշխատում եք, բայց լավ չեք ապրում, ուրեմն լավ կթված չեք։
Ակնհայտ է, որ գործադրի ղեկավարն ինքն իրեն հակասում է՝ մի դեպքում մարդկանց մեղադրում է ժամանակակից շուկայի պահանջներով չկրթվելու մեջ, մյուս դեպքում թոշակառուներին ուղարկում է աշխատելու, երբ նրանց կրթությունն ու մասնագիտական հմտությունները տեխնոլոգիաների կիրառում պահանջող աշխատաշուկային չեն համապատասխանում։
Հարգելի թոշակառուներ, իմացեք, քանի որ դուք ձեր թոշակը ծախսել չգիտեք, ձեր փոխարեն դա կանեն իշխանությունները. Փաշինյանն ասել է՝ ինչո՞ւ թոշակառուներին 10.400 դրամ տանք, եթե նրանք չգիտեն դա ինչպես ծախսել։
2026-ի հունվարի 1-ից թեժ է լինելու։ Դա կանխատեսել են անգամ իշխանական շրջանակները, երբ առողջապահական պարտադիր ապահովագրությունը սկսի գործել։
/ mediahubam
/ mediahubam
https://t.me/mediahubam
/ mediahubtv
#լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: