Երևանում ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի է բացվել
Автор: Nor Norq varchakan shrjan Նոր Նորք վարչական շրջան
Загружено: 2018-01-21
Просмотров: 19
Published on Sep 4, 2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ բնակիչների հետ միասին մասնակցել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը: Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ: Հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրի շրջանակում շուրջ 5,64 հա ընդհանուր մակերեսով այգում ապահովվել են լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների հետ միասին շրջել է նորկառաույց այգում, գնահատել կատարված աշխատանքը:
Տոնական օրն ամբողջացել է ճանաչված նկարիչ Սերխաչի և Աբգար Խաչատրյանի, ինչպես նաև Նոր Նորքի մշակութային հիմնարկների շնորհալի սաների թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, զրուցարաններում կազմակերպված միջոցառումներով և համերգային մեծ ծրագրով, որտեղ իրենց կատարումներով բարձր տրամադրություն են ապահովել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլը,«Ջրվեժ» պարային համույթը, «Վերադարձ» երգի, պարի համույթը, «Մխիթարյան պարարվեստի միության» սաները, ինչպես նաև սիրված երգիչ Դավիթ Հակոբյանը:
Երևան քաղաքի օրեցօր գեղեցկացող և արդիականացող դիմապատկերը համալրող «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի»-ն բովանդակային կարևոր խորհուրդով կդառնա երևանցիների ու հատկապես Նոր Նորքի բնակիչների համար սիրելի վայրերից մեկը....
Բարի վայելում և շնորհավոր:
Աղբյուրը՝ Հանրային Հեռուստաընկերություն • Երեւանում ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ան...

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: