Արտակարգ ու լարված իրավիճակ Արագած գյուղում
Автор: SHAMSHYAN
Загружено: 2016-07-11
Просмотров: 31078
Այսօր՝ հուլիսի 11-ին, վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արագած գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 10-ին, ուժեղ կարկուտի ու քամու հետևանքով գյուղի գրեթե 80 % ջերմոցները, ցանքատարածությունները, անգամ տների տանիքներ ավիրվել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Հիրավի, ճիշտ է, երբ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում. 15 րոպեում կարկուտն ու քամին իրենց սև գործն արեցին՝ վնասելով գյուղի ողջ բնակչությանը, քանի որ ապրուստի միակ միջոցը ցանքատարածությունները, ջերմոցներն էին: Պոմիդորի, կաղամբի, լոբու, եգիպտացորենի, ցորենի, խաղողի բոլոր ցանքատարածություններն ավիրվել են 100%: Մարդիկ բանկերից վարկեր են վերցրել և այդ գումարը ներ էին դրել այդ աշխատանքներում, սակայն բնությունը իր սև գործն արեց: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: