Արթուր Գրիգորյան - Հավերժ Հայրենիք ( Arthur Grigoryan- Haverj Hayreniq)
Автор: TheSongtheatre
Загружено: 11 окт. 2020 г.
Просмотров: 170 067 просмотров
Երաժշտության հեղինակ - Արթուր Գրիգորյան
Խոսքերի հեղինակ – Անիտա Հախվերդյան
Ռեժիսոր – Արթուր Մանուկյան
Գործիքավորում – KarenSevak production
Մոնտաժ – Էդուարդ Մատենցյան / ESKIZ studio
Հատուկ շնորհակալություն Առաջին Ալիքին, Զինուժ Մեդիային և Արսեն Եսայանին
Հայր ես եղել այն պահից երբ ծնվել եմ,
Հետագայում եղբոր պես քեզ մերվել եմ,
Հողը՝ ծնող է, զավակ ու ընկեր է
Հողը հիշում է բոլոր մեր հետքերը:
Դո՛ւ ինձ ների՛ր, թե անզգույշ նեղացրել եմ.
Քեզ քայլերով իմ սխալ թուլացրել եմ,
Ուժդ լինեմ, ես քո ցավը տանեմ,
Փուշդ հանեմ վերքերից ու բուժեմ:
Ծով աշխարհում չգտա քեզ նմանը,
Որ այդքան ի՛մն է ու նվիրականը:
Բա՛ց քո թևերը, ժպտա՛ Հայրենիք իմ,
Թող որ խաղաղ լինի միշտ քո երկինքը
Մեր ինքնության համար քեզ պարտական ենք
Մենք ենք քո տերը ու մենք՝ քո ծառան ենք:
Ե՞րբ և ինչի՞ց է սկսվում հայրենիքը,
Պարզ այն մտքից՝ ես այստե՛ղ երջանիկ եմ,
Քո մեծ պատմության մեջ ես մանր հատիկ եմ,
Բայց ես իմ տեղում եմ ու ես երջանիկ եմ:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: