Մարց. Այդ ինչ փաստաթուղթ է ստորագրել գյուղապետը
Автор: Lragir AM
Загружено: 2013-05-13
Просмотров: 4945
Մարց կատարած այցի ժամանակ պարզեցինք, որ գյուղապետը իսկապես ստորագրել է հանրային լսումների մասին արձանագրություն, որտեղ նշված է եղել որ 6 հոգի կողմ է ՀԷԿ-ի շինարարությանը:Ովքեր են այդ անձինք գյուղապետը դժվարացավ պատասխանել՝ ասելով ես և իմ համայնքը այդ հարցը միասին կպարզենք:
Հիշեցնենք, որ հանրային լսումները տեղի ունեցան մեկ ու կես ամիս առաջ , հանրային լսումների ժամանակ գյուղացիները դեմ արտահայտվեցին հէկի կառուցմանը և մայիսին 5-ին էլ խողովակները ձորը գլորեցին: Արձանագրության մեջ չի նշվել քանի հոգի է մասնակցել հանրային լսումներին, քանի հոգի է դեմ եղել, միայն գրվել է որ կողմ է եղել 6 հոգի:
Համայնքը հավաքել է հէկի կառուցման դեմ 315 ստորագրություն և դիմել գյուղապետին, որ նա էլ ստորագրի որպես գյուղապետ այդ փաստաթղթի տակ, Ռոբերտ Գալստյանը հրաժարվել է, սակայն 6 հոգին երբ կողմ է արտահայտվել, այդ արձանագրության տակ նա ստորագրել է:
Մարցի գյուղապետը փոխզիջումային դիրքորոշում ունի հէկի կառուցման վերաբերյալ, ասում է՝ համայնք փող կմտնի, դպրոցն ու մանկապարտեզը կվերանորոգենք:
Բայց արդեն իսկ կառուցված երկու հէկերի տնօրինությունից չի ցանկանում պահանջել , գյուղի լուսավորության, դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման կամ գյուղի էլեկտրաէներգիայի վարձերի վճարումը:
Գյուղացիները պահանջեցին գյուղապետից, որ ոչ մի զիջման չեն գնալու:
-Չենք թողնելու կառուցեն, ու վերջ...Մեզ չի հետաքրրում ինչքան գումար ա գյուղ մտնելու, մենք դեմ ենք էս հէկի կառուցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թեհմինե Ենոքյան
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: