Համաճարակային վտանգ՝ Աբովյան քաղաքում. կեղտաջրերը ողողել են պետական կառույցների տարածքը
Автор: Shamshyan
Загружено: 2022-06-27
Просмотров: 2914
Արդեն տևական ժամանակ է, SHAMSHYAN.com-ը բազաթիվ հեռախոսազանգեր է ստանում Աբովյան քաղաքի Բարեկամության 1 շենքի և դրան հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածում դեռ սովետական տարիներին կառուցված մանկապարտեզը, որը երկար տարիներ արդեն չի գործում, դարձել է մի իսկական պատուհաս։ Երեկ՝ հունիսի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տևական ժամանակ է, ողջ տարածքում տիրում է գարշահոտություն, չգործող մանկապարտեզի տարածքում վնասվել է կոյուղատարն ու ամբողջ տարածքը ողողել կեղտաջրերով։ Բազմիցս դիմել ենք «Վեոլիա Ջուր», սակայն այնտեղից ստացել ենք շատ վատ պատասխաններ։ Նույնիսկ մեզ արդեն ասում են՝ ինչ ուզում եք, արեք, ձեր գործն է, դուք ահազանգեք, երբ հարմար լինի, մի բան կանենք», ու հարցի լուծման պատասխանը մինչև այժմ չենք ստանում։ Լսել ենք, որ Աբովյանի քաղաքապետարանը մի անգամ իր միջոցներով հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կեղտաջրերը հեռացրել է։ Բայց քաղաքապետարանը դա կարող էր չանել։
Մանրամասները' https://shamshyan.com/hy/article/2022...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: