Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. ՀՔԱՎԳ ուսումնասիրությունը
Автор: A1plus
Загружено: 1 сент. 2016 г.
Просмотров: 622 просмотра
2016 թ.-ի օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որում առաջադրված խնդիրներից է եղել նաև պարզել հասարակության դիրքորոշումը Հայաստանի՝ դեպի Հյուսիս կամ Արևմուտք կողմնորոշման վերաբերյալ:
Ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանակներում (95% վստահության միջակայքում, ±2.8% սխալի մեծությամբ), կիսաստանդարտացված հարցազրույցների մեթոդով՝ CAPI-ի տեխնիկայի կիրառմամբ: Ստացված տվյալները համեմատվել են նախորդ երկու տարիներին (2014թ. և 2015թ.) իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: