Սեխի չիր,նրբություններ,ճիշտ տեխնիկա
Автор: Serine Hovsepyan
Загружено: 2021-08-08
Просмотров: 43991
Սեխի չիր Մունա տեսակից
Մեկ միջին սեխից ստացվում է 1_1.5 կգ կեղև։
Ընտրել պինդ և դեռ լրիվ չհասած սեխ։
Լվանալ,կիսել, հեռացնել սերմերը ։
Օգտագործել միայն կեղևի պինդ մասը ։Պտղամիսը լրիվ հեռացնել, քանի որ կեղևը և պտղամիսը եփվում են տարբեր ժամանակահատվածներում, իսկ շատ եփելու դեպքում պտղամիսը լխկվում է ։
Պատրաստել սոդայաջուր ՝3_4 լիտր ջրին մեկ ճ/գ սոդա։
Կեղևազրկած զանգվածը լցնել սոդայաջրի մեջ և թողնել 3_4 ժամ։
1_1.5 կգ զանգվածի համար օգտագործել 500_700 գրամ շաքարավազ,և 300 մլ ջուր,կես թ/գ լիմոնի աղ ։
Օշարակը եռացնել 8_10 րոպե, ավելացնել լիմոնի աղ։
Զանգվածը լավ լվանալ սովորական ջրով և լցնել օշարակի մեջ ։
Ընդհանուր եփել երկու անգամ, ամեն անգամ եփել 10 րոպե թույլ կրակին ։
Թողնել օշարակի մեջ հանգստանա 10_12 ժամ ։ Օշարակից հանելուց հետո օշարակ եռացնել 5_10 րոպե ։
Չորացնել արևի տակ,չորանում է 3_4 օրում ։
Չրի ապարատում չորանում է 2 օրում։
Պահել պլաստիկե ամաններով սառցախցիկում ։
Գեղեցիկ կտորներ ստանալու համար օգտագործել ձևավոր կտրող դանակ։
Ցանկության դեպքում օգտագործել մեխակ և դարչին։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: