Դուխով՝ օդում և ցամաքում...Նիկոլ Փաշինյան
Автор: Asekose am
Загружено: 30 июн. 2018 г.
Просмотров: 29 479 просмотров
AsekoseNews-Ներկայացնում ենք նոր կադրեր` Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված այսօրվա տոնական թռիչքից:
Հիշեցնենք, որ այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո’վ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։
Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ:
Տեսանյութը լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից, որին նաև հետևյալ մակագրությունը կար՝ Մեր արծիվները Գյումրիից եկան Երեւանի երկնքում Հայաստանի դրոշը պատկերեցին ու գնացին:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: