ԱԶԳԱԴԱՎԻ ԱԶԳԱԴԱՎ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
Автор: Monte Studia
Загружено: Jun 15, 2023
Просмотров: 44 views
ԱԶԳԱԴԱՎԻ ԱԶԳԱԴԱՎ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
Զարմանում եմ, որ այլևս զարմանալու բան չի մնացել, Արցախի ցավով այդպես ասած տառապյալներից շատերը քեֆ ուրախության մեջ են, գիշերային ակումբներում, ԱՄՆ-ում ու Տիկ Տոկում, Տժժում են ինչքան ուժ ունեն, իրենց ճոխ ու շքեղ զվարճանքների մեջ։ Դեռ տարիներ առաջ էր իմ ազատամարտիկ ընկերներից մեկը զգուշացնում էր, որ հաջորդ Արցախյան պատերազմին պարտվելու ենք, կորցնելու ենք ոչ միայն Արցախը այլև Հայաստանը։Գիտեք ինչու՞ որովհետև կեղծիքը, սուտը, ապերախտությունը ու անբարոյականությունը թագավորում է հայ ժողովրդի հոգիներում։ « Dog Style․ Դոգ Սթայլ»: խանութ սրահը, որը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա ավելի շատ հեղինակություն ու ճանաչում ունի, քան թե Արցախում զոհված ազատամարտիկները, ավելի շատ այցելու ունի քան Եռաբլուր այցելողները։ Հիմա չգնահատված հերոսներին ոտնատակ տալով, փնթի ոջլոտներին դարձրեցինք առաջնորդ, հիմա էլ բողոքում ենք թե Շուշին ինչու՞ դժբախտ դժգույն քաղաք է․․․ Իսկ հայՈւթյունը տեղյա՞կ էր, որ նույն դժբախտ ու դժգույն էին անվանում Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Արծվաշեն ավանը, ձյունոտ Մռավա սարը։ Հիմա ամեն չակերտավոր հերոս Մանախից սկսած վերջացրած դոն պիպոյով ու սասուն միքայելյանով բոլորը հող ազատագրող են դարձել, հիմա էլ ընկած փրկիչ են ման գալիս, մեղավոր ու անմեղ․․․ Այն էլ այն դեպքում երբ հաշմանդամ ազատամարտիկը տասնամյակներից ավելի անկողնում գամված, աղքատության մեջ հազիվ իր դեղերի ու ապրուստի մասին է հոգում, չասեմ պրոտեզավորում ունեցող ազատամարտիկներին, որոնցից ամեն քայլափոխին գումար էին պոկում։ Իսկ փոխարենը « Dog Style․ Դոգ Սթայլ»-ի հաճախորդները իրենց շների ու կատուների համար հարյուրավոր դոլարների հասնող խաղալիքնե ու շորեր էին գնում։ Այն որ ազատամարտիկի անունը ու հեղինակությունը բարոյալքեցին ու ապականեցին, ձեռի հետ էլ սարքեցին չքավոր ու անապահով։ Եւ հենց այդ անապոհով ընտանիքների զավակներին էլ երեսուն տարի պետք է մատաղ անեին սահմանին, համ նախկիները, համ ներկաները, համ էլ հայ ժողովուրդը ու հայ սփյուռքը։ Գուցե հայելու մեջ փորձեք ձեր հարցրի պատասխանը։ 23.05.2023
#monte_studia #մոնթե_ստուդիա #գեհենի_առաքել #geheni_araqel

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: