Տաղ գիշերվա / Կարեն Անտաշյան
Автор: Karen Antashyan
Загружено: 2025-11-22
Просмотров: 113
Տաղ գիշերվա
Գիշերներում՝ դաշտերի մեջ շաղոտ
Մերկ կքայլես դու անձրևներ հագած,
Ու մոխրագույն մշուշներում աղոտ
Մի ճայի ստվեր քեզ կհպվի հանկարծ։
Մթնում կորած դալուկ թռչունն ահա
Կանչում է զուր կապույտ երամը իր․
Ի՞նչ է պահված մոլորվածի համար․
Ի՞նչ փորձություն ու ի՞նչ ճակատագիր։
կրկն․
Ում ես կանչում իմ անանուն ընկեր
Երգով հուշիկ՝ մթնում մոլորվածի -
Մենակների աշխարհն ես դու ընկել -
Պաղ աստղի պես գիշերներով անցիր։
Բարկ խարույկներ խավարի մեջ անհուն,
Մութ անտառներ, անապատներ անանց,
Հողմերի հետ՝ ծովերն ի վար սահում՝
Ժպտում ես ու չես պատկանում նրանց։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: