Նոր հեղինակային երգ 2020 Ծովը մի աշխարհ Խոսք Օֆիկ Մարտիրոսյան Երգ Մարիամ Հարությունյան
Автор: hogevor erger
Загружено: 2020-09-22
Просмотров: 300
Ծովը մի աշխարհ ալիքներ բազում ,
Բախվում են իրար ու փրփուր դիզում ,
Իսկ ես մի բեկոր , անարգված մի քար ,
Չգտա երկրում գեթ մի մարդ արդար ։
_ Առագաստ ճերմակ , դու տապան Նոյի ,
Թող քեզ հետ լողամ առանց մի ահի ,
Ընդունիր դու ինձ , մենակ չմնամ ,
Լինեմ ես քո մեջ , Հիսուսին գնամ ։
Ինչ որ տեսնում է ծովը իր ափին
Կատաղած խփում ,քաշում է ծոցն իր ,
Տանում է անդունդ ,որ էլ վեր չելնի ,
Ճերմակ առագաստ , տար ինձ ու փրկիր ։
Հույսս է միայն Հիսուսը բարի ,
Նա պիտի փրկի ամեն արդարի ,
Հիսուս վեր հանիր Դու տապանը Նոյի ,
Որ ջրերում ծով ոտքս չսահի ։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: