Արարատի մարզում «Գազելը» վրաերթի է ենթարկել հետիոտնին, հարվածել բենզատարին ու բախվել Opel-ին
Автор: SHAMSHYAN
Загружено: 2019-07-15
Просмотров: 15668
Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2019...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: