Ու՞ր է տատի չալ հավիկը | Երգող Հեքիաթներ 15
Автор: Family Lab
Загружено: 29 мар. 2025 г.
Просмотров: 910 просмотров
Ու՞ր է տատի չալ հավիկը | #Երգող #Հեքիաթներ 15
Տատի չալ հավիկը մտածում է, թե իր կերն ու կերամանը սիրուն չեն, ու չի ուտում տատի տված կուտը։ Տատի ո՛չ խնդրելն է օգնում, ո՛չ երգելը։ Մի օր էլ հավիկը փախչում է հավաբնից, գնում, շրջում է ու տեսնում, որ շների ու խոզերի կերի ու կերամանի համեմատ իր կերն ու կերամանը ուղղակի հրաշք են։ Հետո հավիկը հիանում է մեղուների կերով՝ ծաղիկներով, բայց դրանք էլ իր համար չէին․ չէին կշտացնում իրեն։ Հավիկը ստիպված հետ է գնում տատի մոտ, ուրախացնում է նրան, մի կուշտ ուտում է, քնում ու առավոտյան իր կերած ծաղիկների գույնի ձվեր է ածում՝ կարմիր, դեղին, կապույտ։ Բոլորը նայում են գունավոր ձվիկներին ու ծիծաղում են, չալ հավիկն էլ՝ բոլորի հետ ու բոլորից շատ։
Լավ հեքիաթ է։ Բայց սա միայն կարդալու հեքիաթ չէ, այլ նաև երգելու։ Չէ՞ որ սա ԵՐԳՈՂ ՀԵՔԻԱԹ է։
Դե, ուրեմն լսենք ու երգենք միասին։
1․
Կտով լիքն է իմ գոգնոցը,
Շեն պահեմ իմ հավանոցը:
Տատի անուշ հավ ու ճվիկ,
Կերեք, ածեք համով ձվիկ:
Կո՛տ, կո՛տ, կո՛տ, կո՛տ,
Մո՛տ եկեք, մո՛տ:
2․
Սոված-ծարավ ո՞ւր գնաց, ո՞ւր:
Աշխարհը լի գել ու ուրուր:
Չո՜ ռը տանի էն աղվեսին,
Կարո՞տ էր էն խեղճի մսին։
3․
Ինչքան մտածում, էլի չեմ պարզում.
Այսքան տգեղ կերն ինչպե՞ս են մարսում:
4․
Այս ի՞նչ կեր է, ի՞նչ ամոթ:
Լավ էր մնայի տատի մոտ:
5․
Չի կշտանում իմ փորիկը,
Հավի համար չէ ծաղիկը:
Անուշ կուտիկ, տատի գոգնոց,
Ո՞ւր մնացիր, իմ հավանոց:
___________________________________________
«#Երգ ող հեքիաթներ» հաղորդաշարի ընթացքում հնչում են Երազիկ Գրիգորյանի հեքիաթները՝ երաժշտության ուղեկցությամբ: Այս հաղորդաշարի շրջանակներում Արգինա Հարությունյանը #երեխա ներին է ներկայացնում տարբեր կերպարներ՝ կենդանիների և մարդկանց տեսքով, որոնց երաժշտությունը ստեղծել է հենց ինքը:
___________________________________________
Դիտեք նաև՝
• Երկնքի հետ խաղացող Չալիկը | Երգող Հեք...
• Ինչու՞ են ընձուղտի ականջներն այդքան հ...
• Տատի ու Պապի հույսն ու լույսը | Երգող...
___________________________________________
Հետևեք մեզ.
Family Lab
Instagram - https://www.instagram.com/family.lab_...
Facebook - https://www.facebook.com/profile.php?...
Արգինա Հարությունյան
Instagram - https://www.instagram.com/argina_haru...
Facebook - https://www.facebook.com/share/1Ase4e...
___________________________________________
Produced by SPiN Ideas Agency
Instagram - https://bit.ly/4dLRWN3
Համագործակցության համար`
+374 44828844
[email protected]

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: