Դիդակտիկական նպատակներով իրականացված դաս 2
Автор: ZHANNA MKHITARYAN
Загружено: 2026-01-07
Просмотров: 78
Դասի պլան
Առարկա՝ մայրենի
Դասարան՝ 5-րդ
Ուսուցիչ՝ Ժաննա Մխիթարյան
Թեմա «Անխելք մարդը» հեքիաթի ամփոփումը:
Դասի տիպը Ընդհանրացման և համակարգման դաս
Նպատակ • Զարգացնել եզրահանգումներ, ամփոփումներ կատարելու կարողություններ:
• Նպաստել գրավոր և բանավոր կապակցված խոսք կազմելուն՝ կիրառելով համապատասխան լեզվաքերականական նյութը:
• Նպաստել համագործակցային աշխատանք կատարելու կարողությունների զարգացմանը։
• Զարգացնել տեքստը վերլուծելու կարողություններ
Վերջնարդյունք • Արտահայտիչ, վարժ կարդա տեքստերը, պահպանի հայերենին հատուկ արտասանությունը, շեշտադրումը:
• Վերարտադրի դեպքերի հաջորդական ընթացքը՝ պահպանելով տեքստի հիմնական բովանդակությունը:
• Պատմելիս կիրառի յուրացրած ուսումնական նյութերի լեզվաքերականական առանձնահատկությունները:
• Բացատրի բաղաձայնների արտասանական առանձնահատկությունները:
Մեթոդներ Հարց ու պատասխան, Գիտելիքի դոմինո, դերային խաղ, խմբային աշխատանք՝ դատավարություն,
Կապը ՀՊՉ-ի հետ Հ1, Հ2, Հ26, Հ31, Հ34
Խաչվող հասկացություններ • Անհատ և հարաբերություններ
• Պատճառ և հետևանք
Կարողունակություններ • Սովորել սովորելու կարողունակություն,
• լեզվական գրագիտության կարողունակություն
Անհրաժեշտ նյութեր Գիրք, տետր, A4 թղթեր, գրիչ, համակարգիչ, տեսացրիչ, կպչուն թղթեր
Միջառարկայական կապ Բնություն, ԹԳՀԳ
Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով
Կազմակերպչական մաս։
Հաշվառում։
Տնային աշխատանքի ստուգում։
Խթանում-Դասն սկսում ենք խթանող հարցերով, որն իրականացնում ենք «Գիտելիքի դոմինո» խաղի միջոցով. https://learningapps.org/watch?v=prbbwdx7325
Իմաստի ընկալում- Այնուհետև փոքրիկ բեմադրությամբ հանդես կգան աշակերտները՝ ներկայացնելու հիմնական բովանդակությունը:
Հեքիաթի ամփոփումը կանենք «Դատավարություն» մեթոդով: Նախապես կազմված խմբերը կիրականացնեն անխելք մարդու դատավարությունը: Աշակերտներին բաժանվում են A4 աշխատանքային թերթիկներ խմբային առաջադրանք կատարելու համար: Դատավարության ընթացքում խմբերը հանդես կգան հետևյալ դերերով՝
Մեղադրողներ՝ ապացուցում են, որ մարդն անխելք է
Պաշտպաններ՝ փորձում են գտնել արդարացումներ կամ բացատրություններ:
Դատավորներ՝ արդյո՞ք նա անխելք էր, արադարացի՞ էր, որ գայլը կերավ նրան:
Աշխատանքի կատարման համար տրամադրվում է 15 րոպե ժամանակ։ Ապա խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը։
Կշռադատման փուլ - Դատարանի վճիռը հայտարարելուց հետո կփորձենք գտնել հեքիաթի գլխավոր գաղափարը՝ «խելքի ու բախտի կշեռք»-ի միջոցով, որտեղ աշակերտները մեկական նախադասությամբ կներկայացնեն, թե որն է ավելի ծանրակշիռ և ինչու:
Տնային հանձնարարություն Կրկնել «Լինում է, չի լինում» թեման
Գնահատում Ձևավորող գնահատում
Անդրադարձ Կիսատ նախադասություններ․
• Ես այսօր սովորեցի….
• Այս դասից հետո ես զգում եմ….
• Այս դասից ավելին կսովորեի, եթե….
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: