Ծառայում
Автор: Violetta Alaverdjan
Загружено: 2025-10-05
Просмотров: 29508
#jahwe #jesuschrist #երկրպագություն #փառաբանություն #worship #иисус #հիսուս #ilovejesus #հիսուսիսերը #արյանուժը #գառանարյունը #иисусхристос #иисусмойбог #փրկիչ #спаситель #яхве
Բառերը՝
Ես ծառայում եմ Հիսուսին,
Այս աշխարհի միակ լույսին։
Ես ենթարկվում եմ մի միայն
Նրա սուրբ, ճշմարիտ խոսքին։
Ես պատկանում եմ Հիսուսին,
Միակ այս աշխարհի հույսին։
Հանձնել եմ կյանքս Իր գործին,
Վստահելով Հոգու ուժին։
Ես հնազանդ եմ Հիսուսին,
Դիմադրելով չարի խայծին։
Ես պայքարում եմ Իր Հոգով՝
Խավար գործը բերել լույսի։
Փառաբանում եմ Հիսուսին,
Անվախ եմ ես Նրա կողքին։
Նա է զինել ինձ հմտությամբ՝
Բացահայտել խայթող օձին։
Գովաբանում եմ Հիսուսին,
Որ վստահեց ինձ այս գործին։
Բացեց աչքերս մթագնած,
Մարտի հանեց ինձ զորացած։
Ես հավատում եմ Հիսուսին,
Նրա հանճարեղ ծրագրին։
Գիտեմ՝ կերտված է հաղթանակ
Նրա թանկարժեք արյան տակ։
Ես միանում եմ Հիսուսին,
Նրա մաքուր, անբիծ հարսին,
Որի մասնիկն եմ անբաժան,
Որին ինձ Տերն դարձրեց արժան։
Փառք Քեզ, Հիսուս իմ սիրելի,
Միայն Քո գործն է գովելի։
Թող մնամ ես խոնարհ ու հեզ,
Որ նմանվեմ ես միայն Քեզ։
Ես ծառայում եմ Հիսուսին,
Այս աշխարհի միակ լույսին։
Ես ենթարկվում եմ մի միայն
Նրա սուրբ, ճշմարիտ խոսքին։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: