Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Վարչապետը այցելել էր գինու գործարարան

Автор: A1plus

Загружено: 2018-09-16

Просмотров: 17185

Описание:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած` ավելի քան 8194 տ:

Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»:

Հայաստանում կոնյակագործության և գինեգործության զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը: «Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման և սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք և հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, և կառավարությունը պետք է այստեղ և′ խորհրդատվական, և′ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքը բացասաբար է ազդում ոչ միայն մթերման գնի, այլև արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա, և քննարկված հարցերի լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: «Այստեղ առանձին վերցրած լուծում չկա: Սա շղթա է, և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Բոլոր դեպքերում լուծումն օրինականության պահպանումն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել և այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:

Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թ. ի վեր ընկերությունը ձեռք է բերել 180 հա հողատարածք, կառուցել գինու և կոնյակի գործարան. 110 հա վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի, գինու, նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի: Ընդլայնման ծրագրերի շրջանակում մնացած հողատարածքում ընկերությունը նախատեսում է կառուցել պահածոների գործարան, անասնաբուծական ֆերմա, ձկնաբուծարան և հանրակացարան աշխատակիցների համար: Բոլոր այս կառույցները շրջապատված են լինելու արհեստական լճով, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի մթերման հզորությունը կարող է կազմել տարեկան մինչև 1000 տ խաղող, իսկ արտադրանքը, բացի ներքին շուկայից, սպառվում է նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում: Աշխատանք է տարվում շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր, կազմակերպվում են գինու սեմինարներ, տուրեր, համտեսներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ:

Վարչապետը այցելել էր գինու գործարարան

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր, ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին

Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր, ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակին

HIT! Skazany Gawłowski chce zabrać pieniądze Kancelarii Prezydenta! | W Punkt

HIT! Skazany Gawłowski chce zabrać pieniądze Kancelarii Prezydenta! | W Punkt

Լուրեր 15:00 | Առաջիկա ամիսներին կներդրվի կենսաչափական համակարգը. անձնակազմը պատրաստվում է

Լուրեր 15:00 | Առաջիկա ամիսներին կներդրվի կենսաչափական համակարգը. անձնակազմը պատրաստվում է

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 |  12.12.2025

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 12.12.2025

🤯АДСКАЯ НОЧЬ! Дроны НАКРЫЛИ Россию, МОСКВА парализована. Такого у Путина еще не было!

🤯АДСКАЯ НОЧЬ! Дроны НАКРЫЛИ Россию, МОСКВА парализована. Такого у Путина еще не было!

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ Մեծերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ Մեծերի հիշատակին

Красный мост в Ереване открылся после реставрации

Красный мост в Ереване открылся после реставрации

Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին

Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին

Ի՞նչ են ասում հարցումները. Արամ Նավասարդյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Ի՞նչ են ասում հարցումները. Արամ Նավասարդյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կարմիր բլուր հնավայր:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կարմիր բլուր հնավայր:

«Առաջարկ Հայաստանին»․ Ծառուկյանի խոսքը երիտասարդներին

«Առաջարկ Հայաստանին»․ Ծառուկյանի խոսքը երիտասարդներին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը

«Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը

😮БЕРЕЗОВЕЦ: Вы НЕ ПОВЕРИТЕ, что готовят США по Украине! ТАКОГО поворота не ожидали. Вот что всплыло

😮БЕРЕЗОВЕЦ: Вы НЕ ПОВЕРИТЕ, что готовят США по Украине! ТАКОГО поворота не ожидали. Вот что всплыло

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Дедушка, у нас всё получилось: речь дочери Самвела Карапетяна на открытии «Ташир Арены»

Дедушка, у нас всё получилось: речь дочери Самвела Карапетяна на открытии «Ташир Арены»

Դուք էիք արա Կիսելյովի հարցազրույցից կտորներ հանում. Էդուարդ Շարմազանով

Դուք էիք արա Կիսելյովի հարցազրույցից կտորներ հանում. Էդուարդ Շարմազանով

Վարչապետը Ջրառատում ծանոթացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինաշխատանքներին

Վարչապետը Ջրառատում ծանոթացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինաշխատանքներին

СРОЧНО! Подоляк РАЗНЕС! ВАЖНЫЕ ДЕТАЛИ МИРНОГО ПЛАНА! ЕС предупреждает о ЛОВУШКЕ

СРОЧНО! Подоляк РАЗНЕС! ВАЖНЫЕ ДЕТАЛИ МИРНОГО ПЛАНА! ЕС предупреждает о ЛОВУШКЕ

Մեծ աջակցություն խաղող մշակող գյուղացիներին. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է խաղողագործների հետ

Մեծ աջակցություն խաղող մշակող գյուղացիներին. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է խաղողագործների հետ

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]