Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Փաշինյանը ամոթանք տվեց, Սամվել Կարապետյանից ներողություն կխնդրեն, տիրադավների կոչը. Ամփոփ լուրեր

Автор: Oragir News

Загружено: 2026-01-21

Просмотров: 1148

Описание:

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Նրա խոսքով՝ երկու համակարգերի փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից: «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ, որովհետև դա հայտարարություն է երկու կառավարությունների: Դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն, կգան խորհրդարան և կհաստատվեն»,- ասել է Փաշինյանը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ապա շարունակել․ «Դուք հիմա ստիպում եք, որ ես հարցին այլ դիտանկյունից նայեմ: Ամոթ է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը: Բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, ցորեն է ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից, դա առավելություն չէ՞: Փոխադարձ առավելության մի մասն արդեն ստացվել է»։


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջող «Տիրադավների խորհուրդը», որի կազմում է նաև Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը: Խորհուրդը հայտարարել է, որ Փաշինյանին միացած բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին, մյուս եպիսկոպոսներին էլ հորդորել է հետևել նրանց օրինակին: Վերջիններս պնդել են, թե իբր արտերկրում ժողով անցկացնելու որոշումը կայացրած Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանի որ դրա լիազորությունների ժամկետն ավարտված է։ Բացի այդ, վերջիններս կարծում են, որ չի պատճառաբանվել, թե ինչու է եպիսկոպոսների հավաքն անցկացվում արտերկրում, այլ ոչ թե իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետությունում։ Մայր Աթոռից երեկ բացատրել էին, որ «եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել հավաքն Ավստրիայում անցկացնել»: Եպիսկոպոսաց ժողովը նախագահում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, դրան մասնակցում են Հայ Առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները: «Տիրադավների խորհրդի» անդամներից Վայոց ձորի թեմի դեռևս գործող առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն այսօր ավելի վաղ իր մասնակցությունը չէր բացառել Եպիսկոպոսաց ժողովին՝ ասելով, որ մտածում է:


«Հանրապետություն» կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը, ով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության համայնքապետի թեկնածուն էր, սակայն 4 տոկոսանոց անցողիկ շեմը չհաղթահարեց, պետք է հրապարակային ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից վիրավորական արտահայտությունների համար։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, հունվարի 20-ին նման որոշում է կայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյանի նախագահությամբ։ Դատարանը վճռել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Հարություն Մկրտչյանի` վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի։ «Պատասխանող Հարություն Տիգրանի Մկրտչյանին պարտավորեցնել հայցվոր Սամվել Սարգսի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով․ տեղադրել հայտարարություն պատասխանողին պատկանող «Հարություն Մկրտչյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ կերպ. «Ես՝ Հարություն Տիգրանի Մկրտչյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից», իսկ բովանդակությունը շարադրել հետևյալ կերպ․ «Հարություն Մկրտչյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում 24.06.2025թ. կատարված՝ «Թերուս քնձխների գծած պլանը հազիվ էլ էդքան էլի ... Վայ մե, վույ մե ... Պեսկով` ալոոոոոո...» հրապարակումը Սամվել Սարգսի Կարապետյանի վերաբերյալ պարունակում է վիրավորական արտահայտություններ, ինչի համար ներողություն եմ խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ։ Հարություն Մկրտչյանից նաև հօգուտ Սամվել Կարապետյանի պետք է բռնագանձվի 100 հազար դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում և 23 000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար։


Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/...

Oragir.News-ին կարող եք հետևել նաև.

Telegram - https://t.me/oragir_news
Facebook -   / oragir1  
Facebook -   / oragir.am  
Instagram -   / oragir.news  
Tiktok -   / oragir.news  

Փաշինյանը ամոթանք տվեց, Սամվել Կարապետյանից ներողություն կխնդրեն, տիրադավների կոչը. Ամփոփ լուրեր

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

🔴Трамп-шоу в Давосе, или Как на Форуме в Швейцарии от президента США досталось всем. DW Новости

🔴Трамп-шоу в Давосе, или Как на Форуме в Швейцарии от президента США досталось всем. DW Новости

ArmComedy 1368 - Թեժ Թմբուկ և Թուրքիա

ArmComedy 1368 - Թեժ Թմբուկ և Թուրքիա

Կովկասը Պուտինի «տարածքն» է․ Ֆիդանը սպառնաց Փաշինյանին․ ո՞վ կարող է փոխարինել նրան

Կովկասը Պուտինի «տարածքն» է․ Ֆիդանը սպառնաց Փաշինյանին․ ո՞վ կարող է փոխարինել նրան

Dzisiaj Informacje Telewizja Republika 21.01.2026 | TV Republika

Dzisiaj Informacje Telewizja Republika 21.01.2026 | TV Republika

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ Ագնեսա Խամոյանի հարցից

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ Ագնեսա Խամոյանի հարցից

Почему зарядка после 60 ускоряет потерю мышц? Парадокс сардинских долгожителей | ЗДОРОВЬЕ ДАРОМ

Почему зарядка после 60 ускоряет потерю мышц? Парадокс сардинских долгожителей | ЗДОРОВЬЕ ДАРОМ

«Դուք եք մենակ ծրարով փող ստացել», «Գլուխդ պատին ես տալիս». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

«Դուք եք մենակ ծրարով փող ստացել», «Գլուխդ պատին ես տալիս». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

⚡Борт КАДЫРОВА ЗАСЕКЛИ на ВЫЛЕТЕ из Москвы! Родственники В ТРАУРЕ. Вот, что ОТКОПАЛИ В СЕТИ – НАКИ

⚡Борт КАДЫРОВА ЗАСЕКЛИ на ВЫЛЕТЕ из Москвы! Родственники В ТРАУРЕ. Вот, что ОТКОПАЛИ В СЕТИ – НАКИ

Միամիտ չէ Նիկոլը, որ թիմին այդքան փող է բաժանում, հատուկ ծառայությունները սեղանին «դոսյեներ» են դրել

Միամիտ չէ Նիկոլը, որ թիմին այդքան փող է բաժանում, հատուկ ծառայությունները սեղանին «դոսյեներ» են դրել

«ԱԱԾ-ն չուլան եք սարքել», «Թռնեք վերև, իջնեք ցած՝ մեկ է անելու եմ դա». թեժ երկխոսություն

«ԱԱԾ-ն չուլան եք սարքել», «Թռնեք վերև, իջնեք ցած՝ մեկ է անելու եմ դա». թեժ երկխոսություն

Wystąpienie Donalda Trumpa

Wystąpienie Donalda Trumpa

"30% mieszkańców nie włączy ogrzewania” — oszczędność czy energetyczna bieda?

Ոչ մի բռնապետություն հավերժ չէ․ Նիկոլի ռեժիմը կանգնած է փլուզման առաջ. Ալեքսանդր Բրինքեն

Ոչ մի բռնապետություն հավերժ չէ․ Նիկոլի ռեժիմը կանգնած է փլուզման առաջ. Ալեքսանդր Բրինքեն

Միշիկն էլ ա գլուխը պատին տվել, ասողն էլ, չհամարձակվեք դուս տալ. Փաշինյանը՝ իրեն փող տալու մասին

Միշիկն էլ ա գլուխը պատին տվել, ասողն էլ, չհամարձակվեք դուս տալ. Փաշինյանը՝ իրեն փող տալու մասին

Если слышите это от детей — немедленно уйдите, они вас не уважают. мудрость

Если слышите это от детей — немедленно уйдите, они вас не уважают. мудрость

«Նիկոլը համարյա ասաց՝ թոշակառուներին ինֆարկտ կխփի, չե՛ն դիմանա»․ Արմենակ Դանիելյան

«Նիկոլը համարյա ասաց՝ թոշակառուներին ինֆարկտ կխփի, չե՛ն դիմանա»․ Արմենակ Դանիելյան

Ամբողջ ԱԱԾ-ն զբաղեցրել եք եկեղեցու դեմ պայքարով. Գեղամ Մանուկյան

Ամբողջ ԱԱԾ-ն զբաղեցրել եք եկեղեցու դեմ պայքարով. Գեղամ Մանուկյան

Բաքվում շփոթված են «Թրամփի ուղու» մանրամասներից. Իրական Թուրքիա

Բաքվում շփոթված են «Թրամփի ուղու» մանրամասներից. Իրական Թուրքիա

Давос: Исторический раскол Запада —Европа уходит от США /№1083/ Юрий Швец

Давос: Исторический раскол Запада —Европа уходит от США /№1083/ Юрий Швец

Почки скажут вам: всего 1 стакан перед сном и ночные походы в туалет исчезнут | ПАМЯТЬ И МОЗГ

Почки скажут вам: всего 1 стакан перед сном и ночные походы в туалет исчезнут | ПАМЯТЬ И МОЗГ

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com