ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ
Автор: Masis Ararat
Загружено: 26 окт. 2016 г.
Просмотров: 436 просмотров
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ»
Նրա՛նց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին:
Դո՛ւք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին, ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները:
Դո՛ւք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտների տակ:
Դո՛ւք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ, ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք:
ՓԱՌՔ ՁԵԶ
Հազար տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողդ, համառ ու վսեմ, դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ: Քայլում եք հևիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր:
Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները: Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին:
Եվ այժմ, ո՛վ ուխտյալ հսկաներ,Ազատության խորանի առաջ ծնրադիր ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձե՛զ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ,որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահ տրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով:Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արցունքով և ձեզնով այն վսեմ, այն արյունաներկ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով, և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա:
ՓԱՌՔ ՁԵԶ, ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: