Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Մեր մեծերը - Խաչիկ Դաշտենց

Автор: Samvel Armenian

Загружено: 2014-03-04

Просмотров: 6144

Описание:

Խաչիկ Դաշտենց (Տոնոյան) (1910 - 1974), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965 - 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
Խաչիկ Դաշտենցը իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»--ը, լույս է ընծայել 1932 թվականին։
Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր»(1934), «Բոց»(1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ»(1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։
Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։
Անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին»։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ աո կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։
Գրել է բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին)։

Մեր մեծերը - Խաչիկ Դաշտենց

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

ԱՄՆ-ում ձևավորվում է ազդեցիկ հայկական լոբբի՝ հօգուտ ՀՀ–ԱՄՆ դաշինքի խորացման. ANCA-ից արդյունավետ է

ԱՄՆ-ում ձևավորվում է ազդեցիկ հայկական լոբբի՝ հօգուտ ՀՀ–ԱՄՆ դաշինքի խորացման. ANCA-ից արդյունավետ է

«Ռանչպարների կանչը» - Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը» - Խաչիկ Դաշտենց

Չարենց. Մի ճրագ մթում

Չարենց. Մի ճրագ մթում

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ | «Ֆայտոն Ալեքը»

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ | «Ֆայտոն Ալեքը»

Մեզ անծանոթ Շիրազը կամ խուժան Օնոն «Հայու տեսակ»

Մեզ անծանոթ Շիրազը կամ խուժան Օնոն «Հայու տեսակ»

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ

ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ

Ռուբեն Սևակ

Ռուբեն Սևակ

Հայ պերսոնա - Աշոտ Եդիգարյան | Hay persona - Ashot Edigaryan | #nurtv #հայպերսոնա #nur

Հայ պերսոնա - Աշոտ Եդիգարյան | Hay persona - Ashot Edigaryan | #nurtv #հայպերսոնա #nur

Հայորդիներ/ Աղբյուր Սերոբ/ 10.11.15

Հայորդիներ/ Աղբյուր Սերոբ/ 10.11.15

Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի

Հայորդիներ/ Գևորգ Չաուշ/6.09.16

Հայորդիներ/ Գևորգ Չաուշ/6.09.16

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյան

Մեր մեծերը - Առնո Բաբաջանյան

Մեր մեծերը - Առնո Բաբաջանյան

Հայորդիներ/ Թովմաս Նազարբեկյան/ 18.07.17

Հայորդիներ/ Թովմաս Նազարբեկյան/ 18.07.17

Մեր մեծերը - Մուշեղ Գալշոյան

Մեր մեծերը - Մուշեղ Գալշոյան

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան

Խոդեդան - Խաչիկ Դաշտենց

Խոդեդան - Խաչիկ Դաշտենց

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com