ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ EGHIPTRUSH ARAGATSOTN REGION ARMENIA 🇦🇲❤️💙🧡
Автор: Adorable Goodness
Загружено: 2025-05-13
Просмотров: 62
Եղիպատրուշ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավարևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։
Խորհրդային Միության տարիներին գյուղն անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թվականին՝ պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։ Եղիպատրուշ նշանակում է՝ չհասած ցորենի հասկ։
Գյուղը հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր։ IV-V դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան մի քանի VII-VIII դարերի խաչքարեր։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: