Բացվեց Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան. Armenak Urfanyan
Автор: Arpi Tagoyan
Загружено: 2018-04-03
Просмотров: 18551
Ապրիլի 3-ին, Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի մերօրյա հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարանի բացման արարողությունը: Հենց այս դպրոցում է սովորել հերոսը:
Միջոցառմանը ներկա էին հերոս հրամանատարի հարազատները, մայրը՝ Համեստ Ներսիսյանը, եղբայրը՝ Ֆրանց Ուրֆանյանը, ապրիլյան պատերազմի հերոսներ Անդրանիկ Զոհրաբյանի եւ Գրիգոր Հարությունյանի ծնողները, ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը եւ այլք:
«Արմենակ Ուրֆանյանն այն սպաներից էր, ով իր զինվորների հետ միասին արյան վերջին կաթիլը տվեց հայրենիքին, անկախությանը: Մեր խոնարհումը՝ բոլոր զոհված ազատամարտիկներին եւ շնորհակալությունը՝ այն ընտանիքներին, որոնք ծնել են նման հերոս տղաների»,- ասաց Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Պաշտպանության նախարարության կողմից Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, պարգեւատրվեց հայրենիքին անմնացորդ նվիրված, անձնազոհ զավակ դաստիարակելու համար։ Իսկ Թալիշի վետերանների միության կողմից տիկին Համեստը պարգևատրվեց "Թալիշի պաշտպան" հուշամեդալով։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: