ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ մաս 1
Автор: Music School Named After Armen Tigranyan
Загружено: 2026-01-16
Просмотров: 82
2025-ին լրացավ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 75-ամյակին: Ամբողջ 2025-ի ընթացքում դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, տնօրեն՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս,երաժշտագետ, ԿԳՄՍ նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալակիր Անահիտ Գևորգյանի ղեկավարությամբ կազմակերպեցին հոբելյանին նվիրված բազմաթիվ համերգներ: Դրանցից յուրաքանչյուրը՝ լիներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, թե դպրոցի դահլիճում, ասես երաժշտական մի մեծ հրավառություն լիներ: Եվ ահա այդ ամենից հետո,երբ կար արդեն բարձր նշաձող , դպրոցի տնօրենը դրեց իր առջև խնդիր՝ եզրափակել հոբելյանական տարին մեծ տոնական գալա-համերգով: Ընտրությունը կանգնեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի վրա: Գալա համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին: Սա նույպես հերթական հրավառությունն էր: Երեկոյի ընթացքում ՝կրանից ներկայացվեց նաև դպրոցի պատմությունը: Ահա առաջին մասը:
Երեկոն վարում է միջոցառման ռեժիսոր և սցենարի հեղինակ «Մովսես Խորենացի» մեդալակիր Կարեն Քոչարյանը:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: