Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

15 04 25 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Автор: GEGHAMATV SEVANTV1

Загружено: 2025-04-15

Просмотров: 385

Описание:

Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց հաղորդագրություն 2025թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվության վերաբերյալ:
Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 106.2 %-ով / պլան` 140357.5 հազ. դրամ, փաստացի` 149090.1 հազ. դրամ/,գերակատարումը կազմել է 8732.6 հազ. դրամ կամ 6.2 %:
Եկամտատեսակներից գերակատարվել է հողի հարկը՝ 165.9 %, տեղական տուրքերը՝ 8 անգամ, վարձակալության վճարը՝ 3 անգամ, ինքնակամ կառույցների օրինականացման վճարների պլանը՝ շուրջ 3 անգամ։ Թերակատարվել է ԱԳՀ-ն, հավաքագրումը կազմել է 36.6%, տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրումը կազմել է 97.5 % , աղբահանության վճարը՝ 79.7%:
Զեկուցողը ներկայացրեց կատարողականը՝ ըստ եկամտային և ծախսային բաղադրիչների:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2024 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» 170-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն, որի վերաբերյալ ընդունվեց համապատասխան որոշում:
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ներկայացրին աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:
Ավագանին հաստատեց 2025թվականի 1-ին եռամսյակում Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:
Ավագանու որոշմամբ Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում և համայնքի աշխատակազմում ստեղծվեց կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով և սահմանվեց գործունեության կարգը:
Սևան համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ Ծաղկունք բնակավայրում անվանակոչվեցին փողոցներ:
Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացան սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:
Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց Սևան համայնքում մեկնարկած սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին, մասնավորապես նշեց, որ համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել են Սևանի ճանապարհների նորոգման և ճաքալցման աշխատանքները: Գործընթացում ընդգրկված են Նաիրյան, Սայաթ-Նովա, Շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովհ. Թումանյան, Չարենց, Հրազդան, Շահումյան փողոցները:
«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով անցյալ տարի հիմնանորոգվել է Սևան քաղաքի Էներգետիկների փողոցը:
Այս տարի արդեն մեկնարկել են հիշյալ սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերը, որոնք ներառում են Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների՝ Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց, հիմնանորոգում:
Այս տարվա համար էլ նախատեսված են սուբվենցիոն ծրագրեր, որոնք ներառում են ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգերի կառուցում և մշակույթի տան հիմնանորոգում:
Համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին:

15 04 25 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

array(0) { }

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]