Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

«Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է»․

Автор: A1plus

Загружено: 2025-12-09

Просмотров: 1129

Описание:

Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների. Աննա Վարդապետյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին


«Կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի: Այդ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ փորձում են հարվածել քո հավասարակշռությանը, կասկած մտցնել քո մեջ՝ արդյո՞ք արժի քո կյանքը, ժամանակն ու առողջությունը զոհաբերես հանուն այդ պայքարի: Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է. հարվածել՝ ստով, ապատեղեկատվությամբ: Իսկ ո՞նց ենք արձագանքում ապատեղեկատվությանը՝ փաստով», – այս մասին ընդգծել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակը գերազանցող ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին, կոռուպցիայի վտանգավորությանը, դրա դրսևորման ձևերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերներից ու խոչընդոտներից խոսելու առիթի համար:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև

դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ, և դրամական միջոցներ:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից ներկայում դատարանում քննության փուլում է 155-ը: Այդ հայցադիմումներով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 518 միլիարդ 471 միլիոն 605 հազար դրամ: 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն 393 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ 1 վճիռ արդեն մտել է օրինական ուժի մեջ, որի արդյունքում ավելի քան 300 միլիոն դրամ շուկայական արժեքով երկու անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 23 միլիոն 150 հազար դրամ բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության (կատարման փուլում է գտնվում 55 միլիոն 788 հազար դրամի բռնագանձման գործընթացը):

Գլխավոր դատախազի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2023 թվականին կնքվել է 4 հաշտության համաձայնություն, ևս 4-ը կնքվել է 2024 թվականին: 2023 թվականին հաշտության համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 120 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ շուրջ 80 միլիոն դրամ: «2024 թվականին կնքված 4 հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 անշարժ գույք (շուկայական արժեքը՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), 1 շարժական գույք (շուկայական արժեքը՝ 15 միլիոն 900 հազար դրամ), ինչպես նաև 845 միլիոն 134 հազար դրամ: 2025 թվականին կնքվել է 1 հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետությանը տարաժամկետ վճարմամբ պետք է փոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ: 87 միլիոն 622 հազար դրամից 59 միլիոն 405 հազար դրամն արդեն իսկ փոխանցվել է»,- եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում

«Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է»․

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Լուրեր 13:00 | Եռաբլուրին հարող 17 հողերը օտարելու գործով հրապարակվել է 2 գեներալի մեղադրանքը

Լուրեր 13:00 | Եռաբլուրին հարող 17 հողերը օտարելու գործով հրապարակվել է 2 գեներալի մեղադրանքը

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ, ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ, ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Լուրեր 10:00 | Լոգիստիկ դիվերսիֆիկացիան առևտրաշրջանառության աճի խթան է. ՀՀ վարչապետ | 12.12.2025

Լուրեր 10:00 | Լոգիստիկ դիվերսիֆիկացիան առևտրաշրջանառության աճի խթան է. ՀՀ վարչապետ | 12.12.2025

#voiceofyerevan | ԱՄՆ-ն ամրապնդում է ներկայությունը Հարավային Կովկասում. կայունություն և ռիսկեր

#voiceofyerevan | ԱՄՆ-ն ամրապնդում է ներկայությունը Հարավային Կովկասում. կայունություն և ռիսկեր

Փաշինյանը դեռ խորամանկ է գործում․ կարմիր գծերը չի խախտում, սակայն ՀՀ-ն պետք է ընտրի. Լիլիթ Դալլաքյան

Փաշինյանը դեռ խորամանկ է գործում․ կարմիր գծերը չի խախտում, սակայն ՀՀ-ն պետք է ընտրի. Լիլիթ Դալլաքյան

Ռուսաստանի օդային տարածքը վտանգավոր է, Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում, Զախարովա

Ռուսաստանի օդային տարածքը վտանգավոր է, Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ-ում, Զախարովա

Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերում «շարքային հավատացյալի» խնդրանքին

Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերում «շարքային հավատացյալի» խնդրանքին

Նիկոլ Փաշինյանի ուժն ավելանում է մարդկանց վախերից. Նինա Կարապետյանց

Նիկոլ Փաշինյանի ուժն ավելանում է մարդկանց վախերից. Նինա Կարապետյանց

Խուզարկել են լեզվաբան-փորձագետի բնակարանը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա․ փաստաբան

Խուզարկել են լեզվաբան-փորձագետի բնակարանը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա․ փաստաբան

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶԱՎԹՈՒՄ. ԲԱՆԱՎԵՃ

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶԱՎԹՈՒՄ. ԲԱՆԱՎԵՃ

Դուք էիք արա Կիսելյովի հարցազրույցից կտորներ հանում. Էդուարդ Շարմազանով

Դուք էիք արա Կիսելյովի հարցազրույցից կտորներ հանում. Էդուարդ Շարմազանով

Ազիզ լեքսուզը առել ենք,տունն էլ ռեմոնտ կանենք մնում ա  հարս ճարենք. երջանիկ Սոխակը

Ազիզ լեքսուզը առել ենք,տունն էլ ռեմոնտ կանենք մնում ա հարս ճարենք. երջանիկ Սոխակը

Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից. Արամ Վարդևանյան

Ի՞նչ են ասում հարցումները. Արամ Նավասարդյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Ի՞նչ են ասում հարցումները. Արամ Նավասարդյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Վայ ձեր ձևերը կտրվեն: Ի՞նչ է հայտնաբերվել ԼՂ ներկայացուցչությունում։

Վայ ձեր ձևերը կտրվեն: Ի՞նչ է հայտնաբերվել ԼՂ ներկայացուցչությունում։

Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության Վեհափառի կոչով. Սերժ Սարգսյան

Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության Վեհափառի կոչով. Սերժ Սարգսյան

Փաշինյանը Մոսկվայում հայտարարություն է արել․ #ՈւՂԻՂ

Փաշինյանը Մոսկվայում հայտարարություն է արել․ #ՈւՂԻՂ

Եթե կիրակի ընտրություն լինի՝ 16.5%-ը ՔՊ-ին կընտրի, 7.2%-ը՝ «Մեր ձևով»-ին, 6.8%-ը՝ «Հայաստան»-ին

Եթե կիրակի ընտրություն լինի՝ 16.5%-ը ՔՊ-ին կընտրի, 7.2%-ը՝ «Մեր ձևով»-ին, 6.8%-ը՝ «Հայաստան»-ին

Էս գոմով,անասունով ու թրիքով դռանս մերսեդես ու տուարեգ ա  կանգնած. Ֆերմեր Ալիկը

Էս գոմով,անասունով ու թրիքով դռանս մերսեդես ու տուարեգ ա կանգնած. Ֆերմեր Ալիկը

5 человек, которые тихо УБИВАЮТ вас после 50 лет! Проверьте срочно | Еврейская мудрость

5 человек, которые тихо УБИВАЮТ вас после 50 лет! Проверьте срочно | Еврейская мудрость

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]