Գևորգ Քոթանջյանը՝ ԴԱՀԿ-ի հակասական որոշումների մասին
Автор: MediaClub NGO
Загружено: 2025-11-01
Просмотров: 96
2021 թվականի Վանաձորի ընտրությունները վիճարկվել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից։ Վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ, այնուհետև՝ Վճռաբեկ դատարաններ, վերջինս էլ դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզելու համար, թե արդյո՞ք հակասահամանդրական չէ ընտրական վեճերով վճռաբեկ բողոքի ներկայացման անհնարինությունը։
Այս գործընթացի հետևանքով ընտրությունների արդյունքներն ուժի մեջ մտան միայն երկու տարի անց (2023թ․ սեպտեմբերին), մինչդեռ ընտրական վեճերի բողոքարկման սահմանափակումն ու սեղմ ժամկետները նպատակ ունեն չխոչընդոտել ընտրովի մարմինների գործունեությանը՝ ապահովելով ընտրությունների արդյունքների օր առաջ կիրառումը։
Բողոքարկումների ընթացքում համայնքի ղեկավարի ընտրությունը կանխելու համար «Լուսավոր Հայաստանը» ևս մեկ հայց ներկայացրեց Վարչական դատարան, որի իրական նպատակը ոչ թե բուն հայցապահանջն էր, այլ հայցի ապահովման միջոցը։ Կուսակցությունը դատարանից խնդրում էր արգելել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստի գումարումը մինչև ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Ակտը կայացվեց 2023 թվականի սեպտեմբերին, սակայն գործին մասնակից ոչ մի կուսակցություն, ինչպես նաև համայնքի ավագանին և աշխատակազմը չդիմեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կարճելու համար արգելքի կատարողական վարույթը։
Լուսավոր Հայաստանի երկորրդ հայցը մերժվեց առաջին ատյանում, իսկ դրա դեմ ներկայացված Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության /ՀԱՍԿ/ վերաքննիչ բողոքի քննության փուլում Լուսավոր Հայաստանը հրաժարվեց հայցից։
2025 թվականի հոկտեմբերին վերաքննիչ դատարանը որոշեց կարճել գործի վարույթը, ու չնայած այն դեռևս կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան, սակայն կատարողական վարույթի կարճման պարագայում դրա արդյունքներն այլևս որևէ նշանակություն չունեն Վանաձոր համայնքի ղեկավար ընտրելու համար։
Հայցի ապահովման վերացումից ավելի քան երկու տարի անց ի վերջո կատարողական վարույթը կարճելու պահանջով դիմում ներկայացվեց ՀԿԱ ծառայություն «Հայրենիք» կուսակցության կողմից։
Այսպիսով՝ Վանաձոր համայնքի ընտրություններից գրեթե չորս տարի անց ավագանին կարող է ընտրել համայնքի ղեկավար, ինչով կամբողջանա Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացը՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունը։
Այս գործերով ըստ էության խախտվել է Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, որն ամրագրված է մայր օրենքի 4-րդ հոդվածով. պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Դատարանը չպետք է ունենա լիազորություն որպես հայցի ապահովման միջոց կիրառելու, տվյալ դեպքում կասեցնելու կոլեգիալ մարմնի գործունեությունը, առավել ևս՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրությունը՝ որևէ հիմնավորմամբ:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: