ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ՏԱՎՈՒՇ AKNAXBYUR TAVUSH REGION ARMENIA 🇦🇲❤️💙🧡
Автор: Beauty Princessita
Загружено: 2025-01-25
Просмотров: 87
Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց: Ակնաղբյուր գյուղի տարածքում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը ընդգրկված են Հայաստանի հուշարձանների պետական ցանկում։ Հաշվառված հուշարձանները չորսն են՝ գյուղի արևմտյան եզրին՝ ճանապարհի երկու կողմում տարածվող և 13-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և մարդու պատկերաքանդակ պատկերող 13-րդ դարի խաչքարը, Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու ծառի մոտ տեղադրված և 1301 թվականով թվագրվող թևավոր խաչքարը, 1970 թվականին գյուղի մեջ կառուցված և Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանը: Բնակավայրը գտնվում է Աղստև գետի ձախափնյակում՝ ծովի մակարդակից 650 մետր բարձրության վրա։ Ունի 5,8 կմ2 տարածք։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 11 կմ դեպի հյուսիս, մայրաքաղաք Երևանից՝ 146 կմ:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: