Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Տեր Վարդան քահանա Գափոյան

Автор: Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցի

Загружено: 2026-01-11

Просмотров: 2121

Описание:

Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-46

1 Եւ մի հիւանդ կար Ղազարոս անունով՝ Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: 2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ նրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: 3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: 4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծոյ փառքի համար է, որպէսզի դրանով Աստծոյ Որդին փառաւորուի»: 5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: 6 Լսելով, որ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: 7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէք վերստին գնանք Հրէաստան»: 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: 9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: 11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: 12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կառողջանայ»: 13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: 14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէք գնանք նրա մօտ»: 16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: 17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: 18 Եւ Բեթանիան Երուսաղէմից հեռու էր շուրջ տասնհինգ ասպարէզ: 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: 20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: 21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կտայ»: 23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կառնի»: 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կառնի»: 25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. 26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին, որ աշխարհ էիր գալու»: 28 Եւ այս ասելուց յետոյ գնաց, գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին, եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: 29 Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: 30 Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: 31 Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: 32 Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: 33 Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34 «Ո՞ւր դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: 35 Եւ Յիսուս արտասուեց: 36 Հրեաներն ասացին. «Տեսէք ինչքա՜ն էր սիրում նրան»: 37 Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: 38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզման: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: 39 Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կլինի, քանի որ չորս օրուայ է»: 40 Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կտեսնես Աստծոյ փառքը»: 41 Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42 եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դու ինձ ուղարկեցիր»: 43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: 44 Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատուած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէք նրան եւ թողէք, որ գնայ»: 45 Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: 46 Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:

https://armchurch.am/app

Տեր Վարդան քահանա Գափոյան

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Ազատ զրույց. Չէի ուզում փակագծերը բացել, բայց ասեմ՝ դա շրջադարձ էր. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Ազատ զրույց. Չէի ուզում փակագծերը բացել, բայց ասեմ՝ դա շրջադարձ էր. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Խնդրում եմ մաքսիմալ տարածել, էջս սահմանափակման տակ է

Խնդրում եմ մաքսիմալ տարածել, էջս սահմանափակման տակ է

Տեր Վարդան քահանա Գափոյան

Տեր Վարդան քահանա Գափոյան

Ինտերակտիվ #2 ... Գերիների վերադարձն ու ընդդիմության ցայտնոտը...

Ինտերակտիվ #2 ... Գերիների վերադարձն ու ընդդիմության ցայտնոտը...

ՎԱՐՉԱՊԵՏ-ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՍՐՎՈՒՄ Է. ԲԱՆԱՎԵՃ

ՎԱՐՉԱՊԵՏ-ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՍՐՎՈՒՄ Է. ԲԱՆԱՎԵՃ

Գերու կինը հեկեկալով է իջել օդանավից. #ՈւՂԻՂ

Գերու կինը հեկեկալով է իջել օդանավից. #ՈւՂԻՂ

НЕ СПИ В НОЧЬ ПАСХИ! Последнее предсказание на 2026 года от старца Зосимы. РОССИЯ УСТОИТ

НЕ СПИ В НОЧЬ ПАСХИ! Последнее предсказание на 2026 года от старца Зосимы. РОССИЯ УСТОИТ

Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո Արքայության մեջ։

Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո Արքայության մեջ։

Զրույց՝  Տեր Մովսես Քահանայի հետ

Զրույց՝ Տեր Մովսես Քահանայի հետ

ԵՒ ՀԻՍՈՒՍ ԱՐՏԱՍՎԵՑ… Կիրակնօրյա քարոզ / Տեր Շավարշ | Father Shavarsh | Отец Шаварш

ԵՒ ՀԻՍՈՒՍ ԱՐՏԱՍՎԵՑ… Կիրակնօրյա քարոզ / Տեր Շավարշ | Father Shavarsh | Отец Шаварш

Շտապ․Որոշումն ընդունվեց․Թրամփը կհարձակվի Իրանի վրա․Generalissimo Trump will attack IRI via B-2.TRIPP

Շտապ․Որոշումն ընդունվեց․Թրամփը կհարձակվի Իրանի վրա․Generalissimo Trump will attack IRI via B-2.TRIPP

Լալիս էին բոլորը . Աշխարհի հուզիչ տեսանյութը Տաթևից

Լալիս էին բոլորը . Աշխարհի հուզիչ տեսանյութը Տաթևից

Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան

Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան

Բեսպրեդել է Գարեգին Բ-ի մոտ, շանտաժ է անում հոգևորականներին, կոմպրոմատներ ունի նրանց վրա. Սաֆարյան

Բեսպրեդել է Գարեգին Բ-ի մոտ, շանտաժ է անում հոգևորականներին, կոմպրոմատներ ունի նրանց վրա. Սաֆարյան

Իրան, TRIPP, 4 գերիների վերադարձ. տարածաշրջանը եռում է. ի՞նչ սպասել առաջիկայում

Իրան, TRIPP, 4 գերիների վերադարձ. տարածաշրջանը եռում է. ի՞նչ սպասել առաջիկայում

Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծոյ խօսքը լսում են եւ կատարում»:

Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծոյ խօսքը լսում են եւ կատարում»:

США входят на Кавказ: Зангезурский коридор, Армения и Азербайджан | Большая геополитическая игра

США входят на Кавказ: Зангезурский коридор, Армения и Азербайджан | Большая геополитическая игра

Հայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնում

Հայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնում

Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգիստը․ ներկա է նաև Փաշինյանը․ ՈւՂԻՂ

Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգիստը․ ներկա է նաև Փաշինյանը․ ՈւՂԻՂ

Չգոհացող մարդու սերը/Ղուկաս15։25-32 | Տեր Շավարշ

Չգոհացող մարդու սերը/Ղուկաս15։25-32 | Տեր Շավարշ

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com