ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ներառական երաժշտական արտ փառատոն
Автор: Side by Side
Загружено: 2023-09-19
Просмотров: 224
«Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի շրջանակում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:
Փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը: Գործընկերներն են՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, «Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը», «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների բացահայտմանը, զարգացմանն ու կատարելագործմանը։ Այն մեկ հարթակում՝ մեկ գաղափարի շուրջ է հավաքում սահմանափակ կարողություններ ունեցեղ ստեղծագործող երեխաներին և դեռահասներին:
Փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ.
✅Բացման արարողություն
✅Նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես
✅«Ամբռելլա» նախագծի մրցանակաբաշխության արարողություն
✅Սեմինար և վարպետության դասեր՝ ներառական ոլորտի մասնագետների համար
✅Թատերական ներկայացում
✅Գալա համերգ
Նշենք, որ «Կողք կողքի» փառատոնն արվեստի և կրթության միջոցով ստեղծում է հավասար պայմաններ բոլորի համար: Այս նախագծով իրացվում են առանձնահատուկ կարողություններ ունեցող անձանց իրավունքները:
Փառատոնով միանում ենք ՄԱԿ-ի երեխայի իրավունքի մասին կոնվենցիայի գործադրման համընդհանուր ջանքերին:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: