Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Ուկրաինական զօրքերի ներխուժումը Կուրսկի մարզ և ՀՀ ճակատագիրը։ ՀՀ-ն կկործանուի, եթէ չմիանա Արևմուտքին

Автор: Մեծ Հայք Mnatsakan R Ter Khachatryantz Bagratouni

Загружено: 2024-08-11

Просмотров: 10

Описание:

ԱՐԴԵՕ՞Ք ԿԿԱՐՈՂԱՆԱ ՌԸՍԱԽՈԶԸՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

Օգոստոս 10, 2024

Բարև ձեզ, յարգելի հայրենակիցներ։

Այսօր՝ օգոստոսի տասին մենք աւարտում ենք հին հայկական թուականութեան 4516 թուականը եւ մտնում ենք նոր՝ 4517 թուականը։

Սա Հայոց քաղաքական օրացոյցի համաձայն։

Քանի որ ահա այդքան տարի առաջ՝ 4516 տարի առաջ Հայոց առասպելական առաջնորդը՝ Հայկ Նահապետը՝ իւր 300 արի զինուորների գլուխ անցած՝ յաղթանակ տարաւ Բաբելոնեան բռնակալի՝ չար յսկայ Բէլի դէմ։

Այսպիսով՝ Հայք ազատ պահեցին սեփական երկիրը, ինչպէս նաեւ՝ ազատագրեցին՝ Չարիքի կայսրութեան կողմից ստրկացուած ամբողջ աշխարհի ժողովուրդներին։

Իհարկէ, միամտութիւն կլինի կարծել, թէ հայ ազգը ընդամէնը 4.516 տարեկան է։

Ոչ, սա ընդամէնը Հայոց Պատմութեան մեծ յաղթանակի յիշատակի օրն է։

Քանզի հայերի գենետիկական պատմութիւնը ցոյց է տալիս, որ հայ էթնոսը առնուազն 8.000 տարուայ պատմութիւն ունի։

Հնագիտական պեղումները այդ ժամանակային սահմանը աւելի են ընդլայնում, քանզի Հայկական լեռնաշխարհում յայտաբերուած քաղաքները, օրինակ Պորտասարը, պարզւում է՝ 12.000 տարի առաջ է կառուցուել։

Սակայն վերադառնանք մէկ այլ օրացոյցի։ Այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմի 900-րդ օրն է։ Կարելի է ասել, որ 900 օր ամբողջ աշխարհը գտնւում է 3-րդ Համաշխարհային Պատերազմի մէջ։ Իրականում ռազմական գործողութիուններ ընթանում են հիմնականում Ուկրաինական ռազմաճակատում, որը գտնւում է Արևելեան Եւրոպայում, իսկ 2023 հոկտեմբերի 7-ից՝ նաեւ Պաղեստինա-Իսրայէլական ռազմաճակատում, որը գտնւում է Մերձաւոր Արևելքում։ Կան ռազմական որոշ ոչ մեծ գործողութիւններ նաեւ Աֆրկայում եւ Հարաւային Ամերկիկայում։ Ամէն օր կարող է պատերազմ բռնկուել նաեւ Թայվանի ռազմաճակատում։ Այս ամէնին զուգահեռ ընթանում է թէպէտ ոչ տաք պատերազմ, սակայն դաժան տնտեսական, քաղաքական, տեղեկատուական պայքար հիմնականում 2 ճամբարների միջեւ՝ մի կողմից Ազատ Աշխարհը՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, իսկ միւս կողմից՝ ֆաշիստական-բռնապետական երկրների ճամբարը՝ Չինաստանի գլխաւորութեամբ։

Պայքարը կենաց-մահու բնոյթ է ընդունել՝ չնայեած 2 կողմերի ղեկավար տէրութիունների դիւանագիտական հաւաստիացումներին, թէ միմեանց միջեւ թշնամական յարաբերութիւններ չկան։

Այս ամէնը խօսում է այն մասին, որ Աշխարհը մտել է գլոբալ առճակատման նոր փուլ, որը կարելի է անուանել Հիբրիդային Աշխարհամարտ։

III Աշխարհամարտ։

Վերջին 900 օրերի ամէնաուշագրաւ իրադարձութիւնը դարձաւ Ուկրաինայի բանակի ներխուժումը ՌԴ-ի Կուրսկի մարզ։

Ուկրաինացիների գրոհը շարունակւում է արդէն 6 օր։

1-ին օրը կարող էր թուալ, թէ դա զուտ հոգեբանական օպերացիա է։

2-րդ օրը պարզ դարձաւ, որ ամէն ինչ լուրջ է, եւ Ուկրաինան ներխուժել է շատ լուրջ նպատակներով։

3-րդ օրը արդէն նոյնիսկ ռուս հարբեցող գեներալների համար պարզ է դարձել, որ Կուրսկի մարզում շատ լուրջ վտանգ է ստեղծուել Ռըսախոզըստանի համար։

Սրանք սկսել են հասկանալ, որ Ուկրաինայի զօրքերը Կուրսկի մարզից արագ դուրս մղելու հնարաւորութիւն առայժմ չունեն։

Իսկ ՌԴ ԶՈՒ Գլխաւոր Շտաբի պետ Գերասիմովը հենց դա էր խոստացել Պուտինին։

Փաստացի՝ խաբել էր դիկտատորին։

Ուկրաինայի Արևմտեան դաշնակիցները շատ հանգիստ դիտում են, թէ ինչպէս ուկրաինական զօրքերը՝ կիրառելով ամերիկեան, գերմանական եւ այլ արևմտեան ռազմական տեխնիկան ու սպառազինութիւնը շարժւում են դէպի Ռըսախոզըստանի տարածքի խորքը։

Շատ հետաքրքիր է, որ «քաջ» և «հայրենասէր» ռուս ազգը միլիոններով, լաւ՝ գոնէ բիւրերով, անգամ 1.000-ներով, գոնէ 100-ներով չի նետւում ռազմաճակատ՝ նոյնիսկ այն դէպքում, երբ ուկրաինական բանակը Կուրսկի մարզով շարժւում է Մոսկուա։

Ի դէպ, երէկ առաւօտեան ուկրաինական զօրքերը ներխուժել են նաեւ Ռըսախոզըստանի Բելգորոդի մարզ։

Ուկրաինան խլել է նախաձեռնութիւնը։

Մանևրային պատերազմ է ընթանում Կենտրոնական Ռըսախոզըստանում։

Կիևը ՌԴ Կուրսկի մարզի վրայ գրոհի է նետել Ուկրաինայի Զինեալ ուժերի 3 բրիգադ, ներառեալ՝ էլիտար զօրամասերից մէկը՝ 80-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը, որը գործում է Ուկրաինայի Զինեալ ուժերի 22-րդ և 88-րդ մեխանիզացուած բրիգադների աջակցութեամբ:

Այդ 3 ուկրաինական բրիգադներից իւրաքանչիւրն ունի 2.000-ական անձնակազմ։ Այսպիսով՝ 3 բրիգադն ունեն ընդհանուր թուով 6.000 հոգի անձնակազմ։ Հաւանաբսր ևս 2.000-4.000 զինծառայող էլ գտնւում են ռեզերվում՝ պատրաստ օգնութեան հասնելու 3 յարձակուող բրիգադներին։ Ուրեմն՝ Կուրսկի մարզում այժմ մօտ 8.000-10.000 ուկրաինացի զինծառայող։

3 յարձակուող բրիգադները շատ լաւ սպառազինուած են արևմտեան ռազմական տեխնիկայով և սպառազինութեամբ։

Ներխուժումը Ռըսախոզըստանի տարածք կատարուել է 2024 օգոստոս 6-ին։

1-ին օրը՝ օգոստոս 6-ին Ուկրաինայի Զինեալ ուժերի բրիգադները գրաւել են ՌԴ Կուրսկի մարզի 100 քառ. կմ տարածք։

2-րդ օրը՝ օգոստոս 7-ին Ուկրաինայի Զինեալ ուժերի բրիգադները գրաւել են ՌԴ Կուրսկի մարզի 350 քառ. կմ տարածք։

3-րդ օրը՝ օգոստոս 8-ին Ուկրաինայի Զինեալ ուժերի բրիգադները գրաւել են ՌԴ Կուրսկի մարզի 440 քառ. կմ տարածք։

4-րդ օրը՝ օգոստոս 9-ին Ուկրաինայի Զինեալ ուժերի բրիգադները գրաւել են ՌԴ Կուրսկի մարզի 660 քառ. կմ տարածք։

Դիրքային մարտեր՝ ինչպիսիք Ուկրաինայի տարածքում են մղւում՝ ՌԴ Կուրսկի մարզում չեն մղւում։ Այստեղ ընթանում է մանևրային պատերազմ։ Դա լրիւ ձեռնտու է Ուկրաինային։

Նախաձեռնութիւնը գտնւում է Ուկրաինայի զօրքերի ձեռք
ում։

Ի դէպ, վերջին լուրերի համաձայն՝ Ուկրաինայի բանակը ներխուժել է նաև ՌԴ Բելգորոդի մարզ։

Ուկրաինական զօրքերի ներխուժումը Կուրսկի մարզ և ՀՀ ճակատագիրը։ ՀՀ-ն կկործանուի, եթէ չմիանա Արևմուտքին

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

array(0) { }

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]