Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

«Ասի՝ Սուսան, մեր վերջն եկել ա...»

Աղետ

Լոռի

Автор: Lori TV

Загружено: 14 дек. 2024 г.

Просмотров: 14 915 просмотров

Описание:

Ալավերդի խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրը մայիսի 26-ի աղետի հետևանքով զրկվեց հետիոտնային և տրանսպորտային կամուրջներից՚ ամբողջությամբ կտրվելով արտաքին աշխարհի հետ կապից: Բնակիչներին փրկելուց հետո նախկին հետիոտնային կամրջի տեղում արագ կառուցեցին նորը, սակայն օրեր շարունակվող սելավի պատճառով վարարած գետը երկրորդ անգամ ավերեց կամուրջը: Հիմա երկաթե և փայտե կոնստրուկցիաներով նոր ճոճվող կամուրջ են կապել: Բնակիչները տեղաշարժվում են դրանով, սակայն տրանսպորտային կամուրջը դեռ կառուցված չէ, ինչը հատկապես բերքահավաքի սեզոնին խոչընդոտել է բնակիչների բերքի իրացմանը:
Քարկոփի բնակիչ Ռուզաննա Մաշինյանն աղետի օրը գտնվում էր տանը: Որդին Վրաստանից ապրանք էր բերել, տանելու էր Գյումրի վաճառելու: Երեկոյան ժամը 22-ին ջրհեղեղը հասավ Քարկոփ. «14 տարեկան թոռս սկսեց լաց ըլել, ասավ՝ ինձ հանեցեք, ես ստեղ չեմ մնա, ես վախենում եմ: Ես էլ վրեն խոսեցի, ասեցի՝ էլ ա պատահել, ջուր ա, կգա, կանցնի, կգնա: Հերը վեր կացավ, երեխանցը լցրեց ավտոն, տարավ: Ես չգնացի: Մինչև առավոտվա ժամը 6-ը տեսա՝ ինչ ա կատարվում Քարկոփում: Ինչքան գարաժներ կային, տնակներ կային, քշեց տարավ: Մեկ էլ տեսա՝ մի մեծ բաք գետի վրայով գնում ա: Եկավ, տվեց, մոստը փլեց տարավ: Հարևանս հետս էր: Ասի՝ Սուսան ջան, մեր վերջն եկել ա»:
Ռուզաննան սրտնեղում է: Տրանսպորտային կամուրջը չվերականգնելու պատճառով ամռանն առևտրի համար գնած թուզը մեծ չարչարանքով դույլերով փոքր կամրջով են անցկացրել, տարել վաճառելու:
Մինչ տիկին Ռուզաննան իր հոգսն էր պատմում, նրա շուրջը հավաքված բախտակից կանանցից Ջուլիետա Փարսադանյանն ավելացրեց. «Էդ կամուրջը օդ ու ջրի պես պետք ա: Բացի անցուդարձը, մեր խանութի մատակարարումը կատարվում ա գետի մյուս ափից: Մի բանը գալիս ա, 10-ը չի գալիս: Ինչ անի ժողովուրդը: Ստիպված մեկը գնում ա Ալավերդի, մեկը Նոյեմբերյան, թեկուզ սննդի, թեկուզ ուրիշ մանր-մունր առևտուր անելու համար»:
Արևիկ Աքելյանն իր հերթին պատմեց.
Էկան, ամեն ինչ խոստացան, կատարեցին: Մեր ցավոտ հարցը միայն կամուրջն ա, էլի: Ալավերդի գնալու համար բարձրանում ենք Ճոճկանով, Ախթալայով... Մի անգամ սարքեցին հին կամրջի տեղը, էլի ջրհեղեղ եղավ, քանդվեց: Նորը սարքեցին, գնում-գալիս ենք, բայց մեզ մեքենայի կամուրջ ա պետք: Շինանյութի խանութից ապրանքը ձեռքով ենք անցկացնում էս կողմ: Հմի, որ ձուն ըլնի, թաց ըլնի, չես կարա էրեխեքին թողնես՝ անցնեն, շատ վտանգավոր ա»:

«Ասի՝ Սուսան, մեր վերջն եկել ա...»

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Women's Club 273 - ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ...

Women's Club 273 - ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ...

Սյունիքի մոռացված գյուղերի անորոշ ապագան

Սյունիքի մոռացված գյուղերի անորոշ ապագան

Մեծ հոգսերի երջանկությունը  #հայաստան #լոռի #գյուղ #նորտարի #Մեծ_Այրում

Մեծ հոգսերի երջանկությունը #հայաստան #լոռի #գյուղ #նորտարի #Մեծ_Այրում

Բերքաբեր

Բերքաբեր

12 երեխա կերակրելու հոգսը

12 երեխա կերակրելու հոգսը

Լոռվա զրից | Բդերը կոֆեից շուտ են եփում | 24.12.2019

Լոռվա զրից | Բդերը կոֆեից շուտ են եփում | 24.12.2019

Նաիրի Հունանյանի խուցի կողքին Փաշինյանին տեղ կգտնվի․Պարույր Հայրիկյան

Նաիրի Հունանյանի խուցի կողքին Փաշինյանին տեղ կգտնվի․Պարույր Հայրիկյան

Ջրի տարած քաղաքը․ Ալավերդի

Ջրի տարած քաղաքը․ Ալավերդի

Փոխհատուցում դեռ չեն ստացել

Փոխհատուցում դեռ չեն ստացել

Երկրորդ հարկի պատուհաններից երեխեքին հանեցին

Երկրորդ հարկի պատուհաններից երեխեքին հանեցին

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]