300-ից մեկը․ Լուսակն
Автор: Arm Gov
Загружено: 2025-11-30
Просмотров: 2859
Արագածոտնի Լուսակնը երբևէ դպրոցի շենք չի ունեցել։ 3 տասնամյակից ավելի կրթության համար ծառայել է երկհարկանի բնակելի մի տուն, հարմարեցված ընդամենը առաջնային կարիքների։
Եվ հիմա կառավարությունը մոտ 700 միլիոն դրամ ներդրումով փոքրիկ այս գյուղում դպրոցի նոր շենք է կառուցել՝ անհրաժեշտ բոլոր, ժամանակակից պայմաններով։ 100 աշակերտի պատրաստ են ընդունել, առայժմ սակայն դպրոցը 36 սան ունի։ Նոր շենքը գյուղի համար զարգացման նոր հեռանկար է բացում։ Իսկ նոր մեկնարկ Լուսակնը մի քանի տարի է վերցրել է․ Կառավարություն-համայնք համատեղ ուժերով ենթակառուցվածքներ են փոխվել։
Մյուս տարի արդեն գյուղը կգազիֆիկացվի։ 3 տարի է արտագնա աշխատանքի մեկնող չունեն, չկան նաև դատարկ, կողպված տներ։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: