ԱԼԱՇԿԵՐՏ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ALASHKERT WESTERN ARMENIA АЛАШКЕРТ ЗАПАДНАЯ АРМЕНИЯ
Автор: Beauty Princessita
Загружено: Дата премьеры: 15 февр. 2021 г.
Просмотров: 1 922 просмотра
Ալաշկերտ, քաղաք Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), Ալաշկերտի դաշտի հյուսիսային ծայրաշրջանում, Սուկավետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում։ Ծովի մակերևույթից բարձրությունն ավելի քան 1700մ է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային։ Պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի կենտրոնը։ Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։Ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է որպես Անաշտ կամ Ալաշա, հետագայում հայտնի է դարձել Վաղարշակերտ, ապա՝ Ալաշկերտ անունով։ Արևմտյան Հայաստանի հազարավոր անունների նման Ալաշկերտի անունը ևս «թուրքացվել» է։ 15-րդ դարից թուրքերն այն կոչել են Թոփրախկալա (հողե բերդ)։ Նրանք այդ անունն են տվել նաև ուրարտական ժամանակներից ժառանգված Վանի միջնաբերդին և Վաղարշավան քաղաքին (որը հետագայում կոչվեց Հասնակալա.Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ մ.թ.ա. 8-րդ դարից։ Ըստ հայկական աղբյուրների՝ Ալաշկերտը հիմնադրվել է մ.թ. 2-րդ դարի վերջում Վաղարշ Ա թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Համանուն շրջանի հետ միասին Վաղարշակերտ-Ալաշկերտը մինչև 439 թվականը պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին, որոնց վերջին ներկայացուցիչ Սահակ Պարթևի մահից հետո, նրանց պատկանող մյուս տիրույթների հետ միասին, Վաղարշակերտը նույնպես անցնում է Մամիկոնյանների ձեռքը։ 7-րդ դարում այն գրավում են արաբները։ 10-րդ դարի սկզբին Ալաշկերտ դիմադրեց երկիր ներխուժած արաբներին և նրանց հետ դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ՝ հակառակորդը «բազում օրեր ամրոցի դեմ մարտեր մղելով ոչնչով չկարողացավ վնասել նրան»։ 9-11-րդ դարերում մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ, 11-12-րդ դարերում այստեղ իշխում էին սելջուկ-թուրքերը, 13-րդ դարում գրավում են մոնղոլները, 14-15-րդ դարերում ընկնում է թուրքմենական ցեղերի, իսկ դրանից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության տակ։ Նոր ժամանակներում Ալաշկերտը ռուսների կողմից մի քանի անգամ (1828, 1877-1878, 1914) ազատագրվում է թուրքական լծից, բայց շատ կարճատև ժամանակով և նորից անցնում Թուրքիայի տիրապետության տակ։
Ուրարտական սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններից և հնագիտական նյութերից երևում է, որ Ալաշկերտը մ.թ.ա. 8-7-րդ դարերում եղել է բերդաքաղաք և ուրարտական կայազորի տեղադրավայր։ Ալաշկերտը զգալի դեր է խաղացել նաև իբրև հոգևոր կենտրոն, երբ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ալաշկերտում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: