Արհեստական բանականությունը և Հայաստանի կրթական համակարգը. զրույց Արեգ Թադևոսյանի հետ
Автор: STEMNEWS. am
Загружено: 2 апр. 2025 г.
Просмотров: 4 824 просмотра
Stemnews.am մասնագիտական առցանց մեդիան զրուցել է կրթության փորձագետ, «Բարձունք» կրթական շարժման առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյանի հետ: Նա ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, անձնական զարգացման և ձեռներեցության ոլորտում բազմաթիվ կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ է:
Զրույցի ընթացքում Արեգ Թադևոսյանը ներկայացրեց արհեստական բանականության ներկա ազդեցությունը Հայաստանի կրթական համակարգի վրա և մանրամասն անդրադարձավ, թե որոնք են մեր երկրի առանձնահատուկ մարտահրավերները և հնարավորությունները այս ոլորտում:
Կրթության փորձագետը հատկապես շեշտեց ուսուցիչների կողմից արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ նշելով, որ ճիշտ կիրառման դեպքում դրանք կարող են էապես բարելավել դասավանդման որակը և սովորողների ուսումնական արդյունքները:
Այս և այլ հետաքրքիր թեմաներին կարող եք ծանոթանալ հարցազրույցում։
https://stemnews.am/hy/2517

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: