Ի՞նչ կա չկա Գոռավանում
Автор: Ararat TV / Արարատ ՀԸ
Загружено: 2024-08-10
Просмотров: 9381
Արարատի մարզի Վեդի համայնքում կա գյուղ,որը կոչվում է Գոռավան։ Առաջին անգամ այցելեցինք և հասկացանք, որ այստեղ բնակվում են բարի, հյուրասեր, առատաձեռն Հայեր։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, այս գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տարել, այդ պատճառով բնակավայրը անվանակոչվել է նրա պատվին։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թթ։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թվականներին։ 1951-1970 թթ այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման և խմելու ջրի հարցը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը և ասֆալտապատումը:
Այստեղ կա մշակույթի տուն, սակայն չի ջեռուցվում, իսկ դահլիճը պետք է անհապաղ կարգի բերել։
Մարդիկ բոլոր խնդիրների հետ համակերպված ապրում են, չեն սիրում բողոքել, մտածելով, որ իրենց խոսքը տեղ չի հասնի։
Երիտասարդներից՝ Կարենը հացի և լավաշի խանութ-արտադրամաս է հիմնել, որպեսզի սիրելի ծննդավայրին կարողանա իր գործով օգուտ տալ, նրա քայլը մեծ օրինակ է Հայրենիքից դուրս ապագա որոնողների համար։
Բարի դիտում
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
https://linktr.ee/ararattv
Հեռ․ 077 972282
Էլ․ հասցե։ [email protected]

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: