Շվեյցարիա. դրախտ, որտեղ բոլորը զենք ունեն. Մի օր պետք կգա #15
Автор: ABC Media
Загружено: 2024-03-17
Просмотров: 2474
Վերջին շրջանում շատ են սկսել խոսել չեզոքությունից, տարատեսակ ռազմական դաշինքներից դուրս գալուց ու մե հրաշք կյանքով ապրելուց։ Անկախ այն հանգամանքից, որ այդ որոշումը մեր փայծախից է դուրս գալու, ամեն դեպքում։ Այսօր կխոսենք մի երկրից, որի անունը առաջինն է մտքիդ գալիս, երբ ասում ես չեզոքություն։ Շվեյցարիա։ Շվեյցարիան հակասությունների համատեղում է։ 4՝ իրարից ռադիկալ տարբեր լեզուներ, իրար հետ մրցող, նույնիսկ թշնամական երկու կրոնական դավանանք, ուրբանիզացված դաշտավայրերի ու գյուղական բարձրավանդակների շահերի բախում, 26 կանտոն, որոնցից շատերն ունեն անկախության բավականին երկար ու հարուստ պատմություն։ Ու այս, առաջին հայացքից իրար հետ անհամատեղելի հակասությունները կենտրոնացված են մի փոքր պետությունում, որը դեպի ծով ելք չունի, հողը պարարտ չէ, գտնվում է բարձրավանդակում՝ սարերի մեջ, երկրի հյուսիսային ու հարավային մասերն էլ իրարից կտրված են Ալպերով։ Այս ամենով հանդերձ՝ այս երկիրն աշխարհի ամենահարուստ երկրներից է ու ամբողջությամբ չեզոք։ Այն չի անդամակցում ոչ մի ռազմական դաշինքի, արդեն 200 տարուց ավելի ոչ մի պատերազմի չի մասնակցել։ Իրականում չեզոք պետությունները Եվրոպայում շատ են, օրինակ՝ Շվեյցարիայի հարևան Ավստրիան կամ, ասենք, Կոստա Ռիկան։ Բայց Շվեյցարական նեյտրալիտետն ամենահինն է։ Ինչպես շվեյցարացիներն են պնդում, այդ չեզոքության արմատները ձգվում են մինչև 16֊րդ դար։ Իսկ շվեյցարական անկախությունն ավելի հին ու ահագին հետաքրքիր պատմություն ունի։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: