Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Գյուղ Թթուջուր Ttujur Ттуджур HD 1080

Автор: Gevorg Arzumanyan

Загружено: 2015-05-30

Просмотров: 181507

Описание:

Ֆիլմի նպատակն է ցուցադրել ադրբեջանական սահմանից 1կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի տեսարժան վայրերը, չքնաղ բնությունն ու գյուղացիների առօրյան: Երկնքի կապույտից կախված վեհապանծ լեռներ: Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ վայրում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած: Արցախյան պատերազմի տարիներին , գյուղը, բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների, սակայն մնացել է կանգուն: Երբեմն թյուր կարծիք է ձևավորվում, որ սահմանամերձ գյուղերում կյանքը կանգնած է, անհետաքրքիր և վտանգավոր: Սակայն ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ հասկացա, թե որքան գեղեցիկ է օրը անցնում Թթուջուրում, որքան բարի, պարզ և հյուրընկալ են մարդիկ այստեղ: Սակայն գյուղի հիմնական մասը մեկնել է արտագնա աշխատանքի: Այս ֆիլմով ցանկանում եմ կոչ անել մարկանց չլքել իրենց հայրենի գյուղը, ովքեր էլ որ լքել են, թող որ մի օր վերադառնան և շենացնեն այն:
Գյուղի ամեն մի բնակիչ մշտարթուն հսկում է հայրենիքի՝ իրեն բաժին ընկած սահմանն ու այս հատվածում հակառակորդին թելադրում խաղաղություն:
Թթուջուր գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 6կմ հարավ-արևելք, Գետիկ գետի ափին: Մինչև 1924 թ. 2 գյուղերը՝ Ներքին ճամբարակն ու Թթուջուրը միացյալ են եղել: 1924 թ. պետության որոշմամաբ, գյուղերը առանձնացրել են:
Գյուղը գտնվում է Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան հանրապետական նշանակության ավտոճանապարհների խաչմերուկում: Գյուղացիների հիմնական զբաղվածությունն անասնապահությունը, հողագործությունն ու մեղվապահությունն է: Գյուղում կա հանքային ջրի աղբյուր, որից էլ ծագել է գյուղի անունը:
Հանդիսանալով ֆիլմի թե՛ ռեժիսորը և թե՛ օպերատորը, ինձ համար ավելի հեշտ էր կադրերի ընտրությունը, քանի որ ստեղծագործելու և սեփական միտքը կադրի վերածելու ճանապարհին խոչընդոտների չէի հանդիպում:
Նկարահանումները տևել են 3 օր: Աշխատել եմ այնպես, որ կադրերի կոմպոզիցիոն լուծումները չխանգարեն գյուղի իրական համայնապատկերը փոխանցել դիտողին:

Ի սկզբանե որոշել էի ներկայացնել գյուղի խնդիրները, նկարահանել էի ավերված մանկապարտեզն ու դպրոցը: Սակայն գեղեցիկ բնությունն ու թթուջուրցիների դրական միջավայրն ինձ ստիպեց, որ մի գեղեցիկ պատմություն ստեղծեմ իրանց կյանքից: Ի վերջո խնդիրները վաղ, թե ուշ կլուծվեն, իսկ գեղեցիկը հավերժ է :
Քանի որ տեխնիկապես այնքան էլ զինված չէի, մտահաղացումից իրականացում ընկած ճանապարհին խնդիրներ նույնպես առաջ էին գալիս՝ կապված լուսավորության և ձայնագրման հետ: Այնուամենայնիվ ֆիլմը պատրաստ է և այն սիրով ներկայացնում եմ ձեր դատին:

Գյուղ Թթուջուր Ttujur Ттуджур HD 1080

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Անասուն պահելով միլիոնատեր դառանք, Mercedes ու Range առանք.  կորած գյուղում հարստացած մարդիկ

Անասուն պահելով միլիոնատեր դառանք, Mercedes ու Range առանք. կորած գյուղում հարստացած մարդիկ

Սահմանապահ Թթուջուր համայնքի առօրյան

Սահմանապահ Թթուջուր համայնքի առօրյան

«Գյուղի կանչը» Արագած Ապարանի շրջան

«Գյուղի կանչը» Արագած Ապարանի շրջան

Ձորագյուղ, Dzoragyugh Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք 23.11.13թ.

Ձորագյուղ, Dzoragyugh Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք 23.11.13թ.

ՈՒՂԻՂ. Փաշինյանն այսօր այցելում է Սափեյանի ու կարգալույծ քահանայի կողմից զավթված եկեղեցի

ՈՒՂԻՂ. Փաշինյանն այսօր այցելում է Սափեյանի ու կարգալույծ քահանայի կողմից զավթված եկեղեցի

Women's club 2 - Լավագույն հումորային համարները

Women's club 2 - Լավագույն հումորային համարները

Украина 25 января! НАЧАЛОСЬ УЖАСНОЕ! Что сегодня происходит в Киеве!?

Украина 25 января! НАЧАЛОСЬ УЖАСНОЕ! Что сегодня происходит в Киеве!?

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՈՐՈՎԱԾԸ - Ինչպե՞ս ենք նշում Ամանորը գյուղում

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՈՐՈՎԱԾԸ - Ինչպե՞ս ենք նշում Ամանորը գյուղում

Արծվաշեն․ Հայաստան-Ադրբեջան անկլավների պատմությունից | The Story of Armenia-Azerbaijan Enclaves

Արծվաշեն․ Հայաստան-Ադրբեջան անկլավների պատմությունից | The Story of Armenia-Azerbaijan Enclaves

«Այ բալա բա ամոթ չի իրար պաչենք,պչպչորենք,էդ թաքուն ենք անում» Հրոյի ու Նունեի սիրով կյանքը

«Այ բալա բա ամոթ չի իրար պաչենք,պչպչորենք,էդ թաքուն ենք անում» Հրոյի ու Նունեի սիրով կյանքը

Քաղաքից Դուրս-Թթուջուր//Qaxaqic Durs-Ttujur

Քաղաքից Դուրս-Թթուջուր//Qaxaqic Durs-Ttujur

Արոյի երգը, փռան փուչ-փուչ հացերն ու արդար քրտինքով առած ջիպը. գյուղական կյանքի համն ու հոտը

Արոյի երգը, փռան փուչ-փուչ հացերն ու արդար քրտինքով առած ջիպը. գյուղական կյանքի համն ու հոտը

Հայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջ

Հայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջ

Գյուղից Գյուղ 2 - Ծիլքար / Տատիկի տիկտոկը /

Գյուղից Գյուղ 2 - Ծիլքար / Տատիկի տիկտոկը /

Սարի տեղ

Սարի տեղ

Беременная Белая Медведица Постучала в Дверь Полярной Станции — Дальше Случилось Невероятное!

Беременная Белая Медведица Постучала в Дверь Полярной Станции — Дальше Случилось Невероятное!

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ 1962 - Հայկական ֆիլմ / TERN U TSARAN - Haykakan film

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ 1962 - Հայկական ֆիլմ / TERN U TSARAN - Haykakan film

«Քեռի, բացահայտվեցինք»` Կարապետյանի հարցազրույցի վերլուծությունը

«Քեռի, բացահայտվեցինք»` Կարապետյանի հարցազրույցի վերլուծությունը

Անսպասելի ավարտով տոնական եթեր   -   Ամանոր

Անսպասելի ավարտով տոնական եթեր - Ամանոր

Миллиардер ОЦЕПЕНЕЛ, увидев кольцо служанки — его обещание как БЕДНОГО СИРОТЫ «Я ЖЕНЮСЬ НА ТЕБЕ»

Миллиардер ОЦЕПЕНЕЛ, увидев кольцо служанки — его обещание как БЕДНОГО СИРОТЫ «Я ЖЕНЮСЬ НА ТЕБЕ»

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com