Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Ashough Nazeli - Im sourb matour (Armenian song)

Автор: AYGABER

Загружено: 29 окт. 2021 г.

Просмотров: 764 просмотра

Описание:

Աշուղ Նազելիի «Իմ սուրբ մատուռ» երգն է՝ հեղինակի կատարմամբ: Այն առաջին անգամ ներկայացվել է 2000 թվականին «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցույթին, երբ Նազելի Գրիգորյանն առաջին անգամ ելույթ է ունեցել «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի հետ՝ առաջին անգամ հանդես գալով Աշուղ Նազելի անվամբ: Այդ ժամանակ «Իմ սուրբ մատուռ» երգը մրցանակի արժանացավ և ընդգրկվեց տարվա լավագույն երգերի տասնյակի մեջ:
Դրանից ի վեր այս երգը շատ հաճախ է կատարվում՝ տեղ գտնելով տարբեր անսամբլների երգացանկում:

«Իմ սուրբ մատուռ»-ը Աշուղ Նազելիի երախայրիքն է, այն առաջին երգը, որ որպես այցեքարտ, ճանաչում բերեց հեղինակին հանրության շրջանում:
«Այս երգն իմ աղոթքն է: Իմ ծննդավայրում մի փոքրիկ մատուռ կա, - պատմում է Աշուղ Նազելին, - ես երեխա ժամանակից միշտ գնում եմ այնտեղ: Եվ երգը գրելիս էլ հիշում էի, թե իմ տատիկն ինչպես էր մի գունավոր սիրուն աքլոր թևի տակ դրած, մեզ՝ երեխաներիս էլ իր հետ վերցրած, յոթ անգամ խաչի բոլորը պտտվում և մատաղ անում: Ու ես շատ տպավորված էի այդ տեսարանով: Հիշում եմ նաև նրա մրմունջը, թե ինչպես էր ասում. «Տեր Աստված, շառից, փորձանքից հեռու պահես իմ երեխեքին»: Ու այդպես այս հիշողությունը դարձավ երգ:

Ինչպես խոստովանում է Աշուղ Նազելին, «Շանթ» ՀԸ «Ժողովրդական երգիչ» նախագծում նորովի մատուցվեց այս երգը (ինչպես նաև նրա հեղինակային այլ երգեր)՝ ավելի մեծ ճանաչում բերելով իրեն: Ժյուրիի անդամները նույնիսկ կատակում էին, որ մասնակիցներից յուրաքանչյուր երկրորդը երգում է «Իմ սուրբ մատուռ»-ը:
2021 թվականի աշնանը երիտասարդ երգիչ Ռազմիկ Բաղդասարյանի առաջարկով այս երգը հեղինակը կատարել է նրա հետ՝ նոր գործիքավորմամբ, որը շուտով կներկայացվի հանրությանը:
Ի դեպ, 2017 թվականին լույս է տեսել Աշուղ Նազելիի երգերի ժողովածուն, որը նույնպես կրում է «Իմ սուրբ մատուռ» վերնագիրը:
Երգի խոսքերը՝

Մի հին խաչքար՝ ուսին փոշի դարերի,
Մի ծեր խաչքար՝ գամված ահել քարերին,
Փոքրիկ մատուռ՝ օծված բույրով մոմերի,
Անխոս վկան՝ վարգով սուրող օրերի:

կրկներգ.
Իմ սուրբ մատուռ, ոտքդ եկա ես նորից,
Ինձ ազատիր չարից, մեղքից, փորձանքից,
Մի թող հանկարծ, որ հավատս երերա,
Իմ սուրբ ընկեր, եղի՛ր նորից կարեկից:

Դու մի փոքրիկ, մի աննշան սրբատեղ,
Ծարավին ջուր և հիվանդին՝ ճար ու դեղ,
Մոլորվածին՝ դու լույս, վառվող մի կանթեղ,
Մաքրամաքուր մի հանգրվան դու զորեղ:

Իմ խեղճ նանի համբույրներից խունացած,
Խաչքարիդ մոտ մոմ կվառեմ խոնարհված,
Ու ջերմեռանդ իմ աղոթքը սրդողած
Դու կիմանաս, մատուռ, ու մեկ էլ Աստված:

կրկներգ.
Իմ սուրբ մատուռ, ոտքդ եկա ես նորից,
Ինձ ազատիր չարից, մեղքից, փորձանքից,
Մի թող հանկարծ, որ հավատս երերա,
Քո Նազելուն եղի՛ր նորից կարեկից:

Ashough Nazeli - Im sourb matour (Armenian song)

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Eva Tashchyan Եվա Թաշչյան Im surb matur աշուղ Նազենի Erevan Armenia

Eva Tashchyan Եվա Թաշչյան Im surb matur աշուղ Նազենի Erevan Armenia

Աշխարհի ամենահարուստ տոհմը՝ Գյուլբենկյանները

Աշխարհի ամենահարուստ տոհմը՝ Գյուլբենկյանները

Duduk and Spiritual Armenian Music

Duduk and Spiritual Armenian Music

Աղոթք / Սուրբ Իսահակ Ասորի/  Զրույց Աստծո հետ

Աղոթք / Սուրբ Իսահակ Ասորի/ Զրույց Աստծո հետ

🎵 30 Minutes of Calm Piano Music for Meditation, Study and Relaxation | SAINt DAG

🎵 30 Minutes of Calm Piano Music for Meditation, Study and Relaxation | SAINt DAG

01 99 - Հայկական ֆիլմ / 01 99 - Haykakan Film

01 99 - Հայկական ֆիլմ / 01 99 - Haykakan Film

National Arab Orchestra -  Alf Leila wi Leila / الف ليلة وليلى - Mai Farouk / مي فاروق

National Arab Orchestra - Alf Leila wi Leila / الف ليلة وليلى - Mai Farouk / مي فاروق

فيروز الصباح اروع منوعات فيروز Fayrouz Al-Sabah songs for Fairuz

فيروز الصباح اروع منوعات فيروز Fayrouz Al-Sabah songs for Fairuz

Norayr Barsegyan & NOR PROJECT - Ktrich Davo, Ghapama, Avlem Tapem (Armenian folk / House Mix)

Norayr Barsegyan & NOR PROJECT - Ktrich Davo, Ghapama, Avlem Tapem (Armenian folk / House Mix)

Արամ Ասատրյան լավագույն երգերի շարան

Արամ Ասատրյան լավագույն երգերի շարան

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]