Պահքի 3 տեսակները՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ
Автор: Armen Hareyan
Загружено: 2019-03-28
Просмотров: 22295
Ողջույն սիրելի բարեկամներ: Նախորդ ձայնագրություներում երբ որ խոսում էի Պահքի մասին և օգտագործում «Մեծ Պահք», «Պահք պահել» կամ «Պահոց Շրջան» արտահայտությունները, մարդիկ հարցնում են որ Աստվածաշնչում Ծոմի մասին կարդացել են, բայց Պահք արտայտութունը կամ Պահք բռնելու մասին չեն կարդացել: Այսօր եկեք խոսենք պահք և ծոմ բառերի իմաստի և հարաբերության մասին:
Հայ Առաքելական Եկեղեցում և ընդհանրապես բոլոր ուղղափառ եկեղեցիներում գոյություն ունի պահք պահելու 3 տեսակ՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Բայց նախքան այս երեքը բացատրելը եկեք տեսնենք թէ ինչ է պահքը: Պահեցողություն՝ գալիս է պահել բառից, որ նշանակում է անձը մի ինչ որ բանից պահել: Պահոց օրերին մենք ավելի խիստ ենք վարվում մեր անձի նկատմամբ այն հեռու պահելով ճոխ կերակուրներց ու չար կրքերից՝ լինեն դրանք մոլի սովորություններ, շատախոսություն, ինքնահավանություն, ստախոսություն թէ ատելություն: Պահք պահելու նպատակը սեփական անձը զսպել սովորել է, որպեսզի մենք կարողանանք կառավարել մեր կրքերն ու տիրապետենք մեր անձին: Որպեսզի չար կրքերը չկառավարեն մեզ, այլ մենք կառավարենք մեր անձին: Սա դժվար գործ է, դրա համար էլ Պահք ենք պահում: Նաև ասեմ, որ առանց Աստուծ անհնար է, ու Աստված օգնում է այս գործի մեջ:
Պահքը կարող է ունենալ խստության տարբեր աստիճաններ: Հայ Առաքելական և մյուս ուղղափառ եկեղեցիներում սովորությունն այն է, որ պահոց օրերին մենք հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից: Բայց այդ հրաժարումը կարող է ունենալ երեք տեսակներ, կամ խստության երեք աստիճաններ:
Առաջինը սովորական պահքն է: Սա այն է, երբ հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից, բացառությամբ մեղրից: Սովորական պահքի ժամանակ նաև հրաժարվում ենք ոգելից խմիչքներից: Ոմանք գինի օգտագործում են, ոմանք ոչ:
Երկրորդը Սրբապահքն է: Սրբապահքի ժամանակ խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մեր մարմինը, Սրբապահքի ժամանակ չեն օգտագործվում: Օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է: Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնում են մեր մարմինը, իսկ գինին հարբեցնում է և մեղսալից ցանկություններ բորբոքում: Սրբապահքի դեպքում սրանցից ևս պետք է հրաժարվել: Սրբապահքի ժամանակ Քրիստոնյաները ընդհուպ մինչև աղ ու հացով էին սնվում: Ի միջայլոց, Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան:
Երրորդը ծոմն է: Ծոմապահության ժամանակ, մարդը միառժամանակ հրաժարվում է սննդից և անգամ ջրից: Ծոմ պահելով տկարացնում ու մաշում ենք մեր մարմինը ու այն դառնում է անընդունակ մեղքեր գործելու համար: Պահեցողության այս տեսակի՝ այսինքն ծոմապահության օրինակներն են, որոնց հաճախ հանդիպում ենք Աստվածաշնչում: Վարդապետներն ասում են, որ օգտակար են կարճ ծոմապահությունները: Ասենք մեկ կամ երկու օր: Դրանք օգտակար են ոչ միայն մեր հոգու այլ նաև առողջության համար:
Սիրելի բարեկամներ ահա և հարցի պատասխանը թէ ինչպիսի հարաբերություն կա պահք և ծոմ բառերի միջև: Կարճ ասած ծոմը պահքի ավելի խիստ տեսակն է: Լավ կլինի որ ամեն Քրիստոնյա մի հոգևոր խոստովանահայր ունենա և իր հետ խոսի թէ պահքի որ տեսակը և ինչքան ժամանակով օգտակար ու պտղաբեր կլինի իր անձի համար: Այս խոստովանահայրը կարող է լինել ձեր մոտակա եկեղեցու քահանան: Իր հետ խոսեք այս բաների մասին և իր օրհնությունը ստացեք: Աստված օրհնի բոլորիդ:
(Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
#MetsPahq, #ՄեծՊահք, #Ծոմապահություն
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: