Տուրիստական Գյումրիի հմայքը եւ ոլորտի բացերը.ովքեր են նախընտրում հանգիստն անցկացնել երկրորդ քաղաքում
Автор: GALA TV
Загружено: 2022-08-14
Просмотров: 244
#REGION 5+, #ԳԱԼԱ
Գյումրին զբոսաշրջային քաղաք դարձնելու ծրագրերից իշխանությունները սկսեցին խոսել ավելի քան 20 տարի առաջ: Բայց տարիներ շարունակ միայն խնդիրներն էին մատնանշվում, իսկ գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Զբոսաշրջությունը հանրապետության երկրորդ քաղաքում սկսեց ակտիվություն գրանցել վերջին 5 տարիներին, բայց ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները դեռ շատ են. Շիրակի մարզի մի շարք զբոսավայրեր տանող անբարեկարգ ճանապարհներ, քաղաքում հասարակական զուգարանների բացակայություն, անմխիթար վիճակում գտնվող տրանսպորտային համակարգ և այլն: Զբոսաշրջային ընկերություններում փաստում են, որ Գյումրիում մեծ հոսքեր առայժմ ապահովում է ներքին զբոսաշրջությունը, և ըստ ոլորտի պատասխանատուների, մեծ ակտիվություն կգրանցվի, եթե օտարերկրյա զբոսաշրջիկները կազմեն այցելուների 60-70 տոկոսը: Շատ են այլ երկրներ տեղափոխված գյումրեցիները, ովքեր արձակուրդներին վերադառնում են հայրենի քաղաք: ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իրանում և այլ երկրներում հաստատված գյումրեցիներն իրենց հյուրերի հետ քաղաքը նորովի են բացահայտում: Ուկրաինուհի Ալեսյայի, մոսկվաբնակ Արմենի և Իրանում բնակվող Գայանեի տպավորությունները ԳԱԼԱ-ի պատրաստած տեսանյութում:
Region5+-ի ֆեյսբուքյան էջը՝ / region5plus.5 ԳԱԼԱ-ի ֆեյսբուքյան էջը՝ / galatv Region5+-ի նախորդ թողարկումները՝ այստեղ.
• Region 5+
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: