Արթուր Մեսչյան - Երբ իմաստազուրկ է լինում
Автор: Alagyozyans
Загружено: 10 сент. 2011 г.
Просмотров: 57 094 просмотра
(Համերգ Արամ Խաչատրյանի անվան Մեծ Համերգասրահում 1 նոյեմբերի 2006 թ.)
Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես Քո կյանքի ծառից...
Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում Քո պարանոցին,
Անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` Քո ոտքի տակին...
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ ավաղ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի...
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորին...
Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի...
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծամվել երախում բյուր ժողովների,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է`
Այն վազքի նման, որ ավարտ չունի...
Ձեռքերը պարապ իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի...
Անիմաստության խորտակվող Քո նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներդ
Մեկ մեկ արթնանում ու Քեզ են նայում...
Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուդ սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները
Եվ կյանքը նորից իմաստավորում...

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: