Փամբակում ոսկի որոնելու «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի ծրագրերը 3-րդ անգամ տապալվեցին․լսումներ չկայացան
Автор: Քաղաքացու ձայնը Citizen's voice
Загружено: 16 апр. 2025 г.
Просмотров: 13 841 просмотр
Ապրիլի 15-ին «Կոմպոզիտ Մետալ» ընկերության կողմից 3-րդ անգամ Փամբակ համայնքի 3՝ Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերում հրավիրված լսումներն ավարտվեցին՝ չսկսված։ Փամբակի բնակիչներից մեկն առաջարկեց լքել լսումների վայրը։ Բնակիչները միահամուռ լքեցին տարածքը՝ պատճառաբանելով, որ «Կոմպոզիտ Մետալ»-ի ներկայացուցիչները լսումների էին եկել ուժայինների ուղեկցությամբ։ «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ ներկայացուցիչ Վահան Զախարյանը «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում հերքեց մեղադրանքները՝ թե ուժայինների ուղեկցությամբ են եկել։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ նման իրավիճակներից ելքը տեսնում է օրենսդրական մակարդակում՝ համապատասխան կարգավորումներով, որի արդյունքում այսպիսի համայնքները կստանան կարգավիճակ և կխուսափեն հանքարդյունաբերողների կողմից նույն համայնք մի քանի անգամ գալուց, բնակիչների վրա սոցիալ-հոգեբանական ճնշումների ազդեցությունից ու համայնքում լարվածություն առաջացնելուց։
Հետևեք մեզ`
Youtube- / @cvmediaam
Facebook- / page.cv.media.am
Website- https://cvmedia.am/
Twitter- / cvmediaam
#ԿոմպոզիտՄետալ #ոսկի #Քարաբերդ

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: