Harout PAMBOUKJIAN - Groungnere Sharan Sharan
Автор: Ռատիօ Եան (RadioYAN)
Загружено: 2012-08-27
Просмотров: 8185
► LIKE this page to be always updated:
/ radioyan
Harout Pamboukjian Յարութ Փամբուկչեան
Lyrics:
Ավետիք Իսահակյան - Կռունկները շարան-շարան
Կռունկները շարան-շարան
Կըռռ, կըռռ կանչին ու եկան.
Գարունն եկավ, գարունն եկավ
Անուշ կանչին ու եկան...
Ջան, ջան մեռնիմ ձեր ձենիկին,
Այ կռունկներ, նըշխուններ,
Յարաբ տեսա՞ք իմ բալիկին,
Յարաբ խաբար չե՞ք բերել:
Բալիս կապին, բանդը դրին,
Տարին եկավ, բոլորավ,
Խաբար չունիմ, դադար չունիմ,
Աչքս ճամբին ծով կտրավ:
Գարունն եկավ, արևերես
Ելան ծիլ ու ծաղիկներ.
Ախ, յարաբ ե՞րբ ազիզ բալես
Կելնի բանդեն, կռունկներ...
Կռունկները շարա~ն-շարան
Կըռռ, կըռռ կանչին ու եկան,
Գարունն եկավ, գարունն եկավ...
Անուշ կանչին ու անցան...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: