Norayr Mnatsakanyan Volume 1 Նորայր Մնացականյան Թիվ 1
Автор: Ara Ayvazian (arayvaz)
Загружено: 2022-08-02
Просмотров: 4116
Նորայր Մնացականյան Թիվ 1
Բըլբուլի Հիդ
Քանի Վուր Ջան Իմ
Չիս Ասում
Աշխարհումս Ախ Չիմ Քաշի
Աշխարըս վ Մէ Փանջարա է
Արի Ինձ Անկաճ Կալ
Թամամ Աշխարհ
Ձախորդ Օրերը
Սարեր Կ՛աղաչեմ
Սև Մութ Ամպեր
Որսկան Ախբեր
Վերադարձիր Դու Կրկին
Մաճկալ Ես
Սիրոյ Աչեր
Իմ Անուշ Յար Ջան
Թռվռալէն Գալիս Էք
Անուշ Գարուն
Ով Սիրուն Սիրուն
Մի Սիրտ Ունեմ
Դլե Յաման
Լեռներ Հայրենի
Կարմիր Վարդեր
Մայրիկիս
Մոր Սէրը
Օճախում
Էլի Երկինքն Ամպել Ա
Ուր Է Խալը
Երգիչ, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
7 հունվար, 1923 - 25 մարտ, 1986
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում: 1936թ. մասնակցել է Մոսկվայում պատանի կատարողների համամիութենական մրցույթին և արժանացել առաջին մրցանակի: 1942-43թթ. Նորայր Մնացականյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Որպես դերասան հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այնուհետև դերասանական գործունեություն է ծավալել Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1944թ. տեղափոխվել է Երևանի օպերետային թատրոն: 1948թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրողության բաժին: Աշխատել է տարբեր թերթերում, ամսագրերում և պարբերականներում՝ որպես լրագրող: Հետագայում Թաթուլ Ալթունյանը նրան հրավիրել է Հայաստանի պետական կապելլա` որպես մեներգիչ: 1953թ.-ից՝ Արամ Մերանգուլյանի ղեկավարած ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մենակատար: 1960-ականների կեսերին եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը և մենակատար: Հետագա ստեղծագործական գործունեությունը շարունակել է Երևանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և Խորհրդային Միության շատ քաղաքներում, Թուրքիայում, Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Քուվեյթում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլուր: 1965թ. Նորայր Մնացականյանը արժանացել է Հայաստանի վաստակաոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 1999թ. Լոս Անջելեսում առաջին անգամ կայացել է հայկական երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ Նորայր Մնացականյանին, արդեն հետմահու, շնորհվել է պատվավոր մրցանակ` հայ ժողովրդական երգարվեստում իր թողած ավանդի համար:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: