CIVILNET.AM - Kristapor Kara-Murza "Polyphonic Liturgy" - Yerevan State Chamber Choir
Автор: Yerevan State Chamber Choir
Загружено: 22 мая 2020 г.
Просмотров: 319 просмотров
CIVILNET.AM - "Կարա-Մուրզաի վերադարձը" - Ձայն տուր երազանքիդ
Kristapor Kara-Murza - Polyphonic Liturgy
Քրիստափոր Կարա-Մուրզա - Քառաձայն Պատարագ
Yerevan State Chamber Choir
/Harutyun Topikyan - artistic director & choirmaster/
Քրիստափոր Կարա-Մուրզան XIX դարի երկրորդ կեսի հայ երաժշտական մշակույթի ականավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նրա անվան հետ են կապվում մասնավորապես հայկական բազմաձայնության ձևավորման առաջին քայլերը։ Մասնավորապես, 1885թ․ մարտի 15-ին Թիֆլիսում Ք․Կարա-Մուրզայի ղեկավարությամբ է տեղի ունեցել առաջին հայկական քառաձայն երգչախմբի համերգը։ Այդ պատմական ամսաթվից սկիզբ է առել նրա բեղուն և անխոնջ գործունեությունը որպես խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, բանահավաք և կոմպոզիտոր։
Կարա-Մուրզայի ստեղծագործական ժառանգությունը մինչև հիմա հիմնովին ուսումնասիրված չէ։ Ժամանակի մամուլում հրատարակվել են նրա հրապարակախոսական և քննադատական հոդվածները։ Երաժշտական ստեղծագործություններից էլ քչերն են լույս տեսել։
Խորհրդահայ երաժշտագետների անդրադարձներում թերևս ամենաքիչ ուշադրության է արժանանում Ք.Կարա-Մուրզայի ներդաշնակած Պատարագը։ Այն երկար տարիներ կորցված է համարվել, մինչև որ գտնվել է Ռոմանոս Մելիքյանի ձեռագրերի պահոցում՝ հայկական եկեղեցական ձայնագրությամբ, ամերիկաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիտեջյանի հետևողական ջանքերի շնորհիվ։ Ընդունված է համարել, որ Կարա-Մուրզան ինքը խիստ դժգոհ է եղել իր ստեղծած Պատարագից և փորձել է ոչնչացնել այն, սակայն այդ մասին հստակ տեղեկություններ չկան։
Այնուամենայնիվ, Պատարագի այս մշակումը կարելի է առաջիններից մեկը համարել՝ մասնավորապես արևելահայ մշակութային իրականության մեջ, և այդպիսով, բարձր գնահատել դրա պատմական նշանակությունը։
2013 թ․ նոյեմբերին, կոմպոզիտորի 160-ամյակի առթիվ Քառաձայն Պատարագի համաշխարհային պրեմիերան իրականացրել է Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ։
Լիլիթ Հարությունյան, արվեստագիտության թեկնածու

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: