Դատապարտյալների սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների ամփոփում «Սևան» ՔԿՀ-ում
Автор: Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Загружено: 19 апр. 2025 г.
Просмотров: 784 просмотра
«Սևան» ՔԿՀ-ում ամփոփեցինք դատապարտյալների սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացները։
Հոգեբան Կարեն Թորոսյանի հետ բավականին երկար ու կարևոր ճանապարհ անցանք մասնակից դատապարտյալների հետ։ Քննարկեցինք, թե ինչ է արդյունավետ հաղորդակցությունը, սովորեցինք, թե ինչպես կարող ենք հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, իմացանք թիմային աշխատանքի և համատեղ կամ անհատական որոշումների կայացման առավելությունները և մարտահրավերները։
Հիմա, երբ ունենք թիմային մտածելակերպ, պատրաստ ենք համատեղ աշխատել հոգատար ու փոխաջակցող միջավայրում, անցնում ենք ծրագրի հաջորդ փուլին՝ կավագործության դասընթացին։
«Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ֆինլանդիայի զարգացման համագործակցության ֆոնդերի աջակցությամբ։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: