24 շաբաթականում ծնված երեխան 99 օր անց տուն է գնում | «Էրեբունի» ԲԿ
Автор: Erebuni Medical Center
Загружено: 2023-12-05
Просмотров: 2920
24 շաբաթականում ծնված երեխան 99 օր անց տուն է գնում - պայքարի, հուսահատության, վախի, հույսի և ուրախության 99 օր. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքում ավելի քան 3 ամիս ինտենսիվ բուժում է ստացել Արուսյակ Մարտիրոսյանի որդին` Նորայրը: 44-ամյա կնոջ Արյուսակ Մարտիրոսյանի, հղիության սկիզբը առանց լուրջ խնդիրների է ընթացել, սակայն 24 շաբաթականում հանկարծակի հղիության պահպահման վտանգ է առաջացել և կինը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պտղաջրերի վաղաժամ արտահոսք և պտղի ներարգանդային դիստրես կա: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ կարգով կեսարյան հատում է կատարել:
24 շաբաթում ծնված, 600 գրամ կշռող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Նորածնային բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանն իր թիմով անմիջապես ինտենսիվ թերապիայի միջոցառումներ է սկսել:
Բուժող բժիշկը` Գոհար Ահարոնյանը, երեխային և իր մայրիկին տուն է ճանապարհում, համոզմամբ, որ բալիկը լիարժեք կկազդուրվի հարազատ միջավայրում:
Հարկ է նշել, որ ծայրահեղ անհաս նորածինների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ են մասնագիտական շատ լուրջ հմտություններ և գերժամանակակից սարքավորումներ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքը վերջին տարիներին համալրվել է տեխնիկական լուրջ հնարավորություներով, իսկ պրոֆեսիոնալ անձնակամի շնորհիվ ամեն տարի ավելի ու ավելի շատ անհաս նորածինններ են դուրս գրվում ծննդատնից:
Նորայրը ծնվել է օգոստոսի 25-ին, մանկաբարձական ժամկետբ համար, այսօր Նորայրը 99 օր անց տուն է գնում, արդեն 2 կգ քաշով, երջանկություն տանելով հերոս եղբորից հետո տխրությամբ լցված իրենց տուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին. «Էրեբունի» ԲԿ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
/ @erebunimedicalcenter8065
Հետևեք մեզ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
Facebook ⇛ / erebounihosp. .
Instagram ⇛ / erebouni_mc
Website ⇛ https://erebunimed.com/
Telegram ⇛ https://t.me/erebounimed
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: