Տեր Հեթում։ Ուխտագնացություն Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նարեկ սարկավագ։ Պղնձահանք Ter Hetum.
Автор: Arman Balyan Zhorai
Загружено: 1 мая 2022 г.
Просмотров: 499 просмотров
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[2], 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր[3], գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում)։
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։
Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ XIII դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։
Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։
Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։
Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։
Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։
Աղբյուր` wikipedia.org
#terhetum #տերհեթում #ախթալա #պղնձավանք #սուրբաստվածածին

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: