«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԵՐԵՎԱՆ - ԳՅՈՒՄՐԻ
Автор: Karen R. Kocharyan
Загружено: 2025-11-27
Просмотров: 102
Նոյեմբերի 20-ին Երևանի ավագ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» դպրոցի 10-2 և 10-3 դասարանները դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Թերեզա Մարտիրոսյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրի,ուր մասնագիտական կողմորոշման նպատակով նրանց հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանը:
Վարժարանը գործում է 2000 թվականից: Տնօրենն է մանկավարժական գիտությունների թեկնածու Նառա Չախոյանը, ով ողջունեց երևանցի հյուրերին, ներկայացրեց այցի ծրագիրը և ուսուցիչներին, ովքեր պետք է բաց դասեր անցկացնեյին:
Իսկ բաց դասերը անց էին կացվում երկու առարկայից: Անահիտ Իսկանդարյանը բացեց աշակերտների առջև ֆիզիկայի գաղտնիքները, կազմակերպելով նրանց մասնակցությամբ փորձեր:
Իսկ անգլերենի ուսուցչուհի Զարուհի Ղազարյանը անցկացրեց անգլերեն լեզվի բաց դաս:
Հանդիպումը շարունակվեց դպրոցի հանդիսությունների սրահում, ուր վարժարանցիները ներկայացրեցին գեղարվեստական ծրագիր և կազմակերպեցին հետաքրքիր վիկտորինա:
Վարժարան այցից հետո ակադեմիականները ծանոթացան քաղաքին: Քանի որ ժամանակը քիչ էր նրանք այցելեցին Սև բերդ, Մայր Հայաստան հուշարձան և Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի;
Հրաժեշտ տալով արվեստների և արհեստների քաղաքին, բոլորիս հարազատ, բազմիցս ծանր և դաժան օրեր տեսած,սակայն երբեք ծնկի չիջած Գյումրի քաղաքին ,վերադարձանք Երևան:
Անհամբեր սպասում ենք մեր նոր բարեկամներին՝ Գյումրու տնտեսագիտական վարժարանին մեզ մոտ՝ Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցում: Այնպես որ մինչ նոր հանդիպում:
ՏԵսաֆիլմի հեղինակ՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
20-ը նոյեմբերի 2025 թ.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: