Francophonie in Koghb
Автор: Hasmik Gharagyozyan
Загружено: 2019-05-29
Просмотров: 1342
Ս/թ մայիսի 10-ին Կողբի մշակույթի կենտրոն-ում կայացավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին և գարնանը նվիրված միջոցառում:
Գեղեցիկ կահավորանքը, ֆրանսիական երաժշտությունը, երեխաների ֆրանսերեն լեզվով փայլուն ելույթները ներկաներին մի քանի րոպե մտովի տեղափոխեցին Ֆրանսիա: Միջոցառումն իրականացրեց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Անի Երկնափեշյանը՝ 6-րդ և 7-րդ դասարանցիների, ինչպես նաև այլ աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառմանը հրավիրված էին միջազգային կարգի բիզնես էքսպերտ, Լոնդոնում գրանցված և աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալող Davtian International LTD ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը, Խաղաղության կորպուս-ի կամավոր Ջոդի Դոշերը, տարածաշրջանի դպրոցների տնօրենները, ուսուցիչները, գյուղապետերը, տարբեր հաստատությունների տնօրենները և այլոք:
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառումն իրականացնող բոլոր աջակիցներին:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: